Ինչո՞ւ է Փաշինյանն Էրդողանի հետ հանդիպում խնդրում. Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունը (video)
Ե՛վ նախնտրական փուլում, ե՛ւ ընտրություններից հետո մենք խոսել ենք ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատման, խաղաղության եւ կայունություն ապահովելու դարաշրջան բացելու մասին եւ այդ տրամաբանության շրջանակներում մենք նաեւ պետք է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորենք, այդ կարգավորումը պետք է լինի աստիճանաբար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 24–ին, Կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետի միջոցով իրեն հանդիպելու առաջարկ է փոխանցել։
