Փաշինյանը՝ ամսական 2 անգամ ՊՇՌ թեստի պահանջի մասին (video)
Ինձ զարմացնում է այն, երբ հարցադրում է արվում, թե ինչպես կարելի է մարդկանց համար թեստավորման համար լրացուցիչ ֆինանսական ծախսեր սահմանել: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 24-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նրան, որ հոկտեմբերի 1-ին քաղաքացիներն աշխատանքի գնալիս կամ պետք է ներկայացնեն պատվաստված լինելու մասին փաստաթուղթ, կամ պետք է ամսական երկու անգամ թեստավորվեն, ինչը վճարովի է:
