Այս իշխանությունը կհեռանա, եթե... Իշխան Սաղաթելյան (video)
«Ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են դրել ՀՀ տարածքում, Նիկոլ Փաշինյանը «սիրախաղ» է սկսել Էրդողանի հետ, երկրում սպառնալիքները ավելի են խորանում, այս ֆոնին ընդունելի չէ գալ և մասնակցել այս ապօրինի գործընթացին»,-Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը։
Խոսելով փողոցային պայքարի և ընդդիմության նկատմամբ ունեցած ժողովրդի մի մասի հիասթափությունից՝ Սաղաթելյանն ընդգծեց.
«Մենք ծանոթ ենք մեր բազմաթիվ քաղաքացիների կարծիքներին, մարդիկ մեզ ձայն են տվել, որպեսզի մեր միջոցով հեռացնեն այս իշխանություններին, որը չի բավարարվել, և դժգոհություններ կան։ Անհրաժեշտ է ժողովրդի նոր համախմբում, ավելի լայն զանգվածների կազմակերպում։ Մենք սկսելու ենք փողոցային պայքարը, որովհետև միայն խորհրդարանական գործունեությամբ չենք կարող չեզոքացնել երկրում առկա սպառնալիքները։ Ամսի 26-ից հետո պարբերաբար կտեսնեք տարբեր ակցիաներ և գործողություններ, իսկ հոկտեմբերից «Հայաստան» խմբակցության պատգամավորները սկսելու են մարզային այցելություններ»։
