«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ արտահերթ նիստին. նրանք լքեցին նիստերի դահլիճը (video)
«Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցելու ԱԺ այսօրվա նիստին, այս մասին հայտնեցին խմբակցությունների քարտուղարները՝ Արծվիկ Մինասյանը և Հայկ Մամիջանյանը:
Ընդդիմադիր խմբակցության պատգամավորները լքեցին նիստերի դահլիճը: Պատգամավորները հիմնավորեցին, որ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված հարցերը չեն համապատասխանում երկրում ստեղծված իրավիճակին:
