Թույլ մի տվեք տղաս մահանա. մոր ահազանգը Պաշտպանության նախարարին

18-ամյա Սպարտակ Սիմոնյան, ով երկու ամիս առաջ զորակոչվել է բանակ, ունի առողջական բազում խնդիրներ, երիկամների , ստամոքսի, մաշկի սուր ալերգիա, բժիշկները նրան պարտադիր բուժման կուրսեր են նշանակել, սակայն զինկոմիսարիատը հաշվի չի առել տղայի հիվանդությունների փաստը, ինչպես նաեւ բժիշկների ցուցումը պարտադիր բուժում ստանալու վերաբերյալ ու զորակոչել է հայոց բանակ: Երկու ամիս է՝ հուլիսից ծառայում է Նոյեմբերյանի զորամասերից մեկում, օրեցօր տղայի առողջական խնդիրները սրվում են, կյանքին վտանգ է սպառնում, մայրը՝ Մարիանա Սիմոյնան ահազանգում է՝ տղային պարտադիր եւ անհապաղ բուժում է հարկավոր, մինչդեռ պատկան մարմինները կամ անտարբեր են նրա բողոքին կամ էլ պատասխանում են, որ որդին լիովին առողջ է. «Արդեն մի քանի տարի է տղաս լուրջ առողջական խնդիրներ ունի, երիկամներից մեկը փոքր է, իջած, ստամոքսի խոցեր ունի, ներքին օրգանների վիրահատություն է տարել, ուսի ձախ հատվածում մաշկին սուր ալերգիկ ֆոն ունի, մաշկը մուգ սեւ է, եւ հիմա այն արագորեն տարածվում է, ուսն է կոտրված եւ վիրահատության է ենթարկվել, բայց զինկոմիսարիատը հաշվի չառավ այս բազում խնդիրները եւ տղայիս հուլիսի վերջերին զորակոչեց բանակ: Այն դեպքում, երբ Էրեբունի հիվանդանոցը բուժում էր նշանակել , պետք է հաջորդ օրը սկսեր, մեկ օր առաջ զանգեցին վայենկոմատից ու կանչեցին գեներալնի կամիսիա, կամիսիայում էլ ընդհանրապես չնայեցին թղթերին, թե ինչ խնդիրներ ունի, բարի ծառայություն է մաղթել ու ճանապարհել»,- ասաց մայրը: Որդու հիվանդությունները ծառայության երկու ամիսների ընթացքում ավելի սրվել են, նորակոչիկը պարբերաբար գանգատվել է այդ մասին, ի վերջո, հաջողվել է տեղափոխվել հոսպիտալ, որտեղ էլ ձեւական մի քանի բուժզննումից հետո ընտանիքին տեղեկացրել են, որ տղան լիովին առողջ է. «Տղաս պատմում է, որ փորն են ռենտգեն արել, այն դեպքում, երբ երիկամներն են հիվանդ եւ Էրեբունիում մեջքի հատվածում են ռենտգեն արել: Մի քանի ցավազրկող տալուց հետո հետ են ուղարկել՝ ասելով խնդիր չունես»:

Մայրը չի պնդում, թե որդին զինծառայության ենթակա չէ, ավելին ասում է՝ տղա է, պետք է գնա ծառայի, բայց թող բուժվի, նոր առողջ ծառայի. «Էրեբունի հիվանդանոցն է տվել իր հիվանդությունների դիագնոզը, այդ բոլոր փաստաթղթերը ներկայացրել ենք թե զինկոմիսարիատ, թե գեներալնի կոմիսիա, մենք չենք ստում, եթե ստում ենք, թող հիվանդանոցից հարցնեն, տղաս իսկապես խնդիրներ ունի եւ անհապաղ պետք է բուժվի»:

Ընտանիքն ապրում է սոցիալապես անապահով վիճակում, աշխատում է միայն ամուսինը, Երեւանում վարձով են ապրում, մայրն ասում է գումար չունի անգամ գնա-հասնի զորամաս՝ տեսակցի տղային: ՊՆ-ից պահանջում է պատշաճ վերահսկողություն, թույլ չտալ, որ որդին մահանա. «Ես խնդրում եմ, թող որդուս նորմալ բուժզննում իրականացնեն, բուժեն, եթե ինքը պիտանի է ծառայությանը, թող բուժեն նորից հետ ուղարկեն ծառայության: Իր ուսի գլխավոր ոսկորը կոտրված է, իմ համոզմամբ իրեն չի կարելի շարային պատրաստություն իրականացնել, վարժություններ անել, բայց իմ երեխան այդ ամենն անում է, իրեն վատ է զգում, գնում է բուժկետ, ասում են քո ժամանակը չէ, գնա»:

Անի Սահակյան
 

դիտվել է 2706 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am