Պարոն Ծառուկյանին խնդրել ենք, բայց չի մթերում. Քերոբյանը՝ խաղողագործներին (video)
Խաղողի մթերման հարցով անցած տարվանից զբաղվում եմ, որ այս տարի նորմալ մթերվի. Հիմա նորմալ չի մթերվում, բայց պատճառն էլ գիտեք. խոշոր մթերողներից մեկը՝ «Նոյ» կոնյակի գործարանը, այս տարի խաղող չի մթերում: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կառավարության դիմաց խաղաղագործների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
«Վերջին պահին է պարզվել, որ իրենք որոշել են չմթերել: Հիմա թե ինչու չի մթերում, դա հարցի մի կողմն է, մենք չենք կարող պարտադրել, որ գա, մթերի: Իր սեփական գործարանն է, իր սեփական որոշումն է: Մենք գնացել, խնդրել ենք Ծառուկյանին, որ գործարանը բացի, բայց չի բացում:
