Արա, բա 30 հազար տոննա խաղողը որտե՞ղ դասավորես․ արմավիրցները Կառավարության մոտ են (video)
Արմավիրի մարզի Ամասիա, Նալբանդյան, Արմավիր, Նոր Կեսարիա և հարևան համայնքների մի քանի տասնյակ խաղողագործներհավաաքվել են կառավարության շենքի մոտ են ու բողոքի ակցիա են իրականացնում:
Նշված համայնքների գյուղացիները տարիներ շարունակ խաղողը հանձնել են Գագիկ Ծառուկյանին պատկանող «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲԸ-ի Ամասիայի մթերման կետին ու հիմա բանն այն է, որ այս տարի մթերման կետը դեռ չի բացվել, և գյուղացիներն անորոշության մեջ են:
Նրանք իրենց հարցին լուծում տալու համար պահանջում են հանդիպում վարչապետի հետ:
