Փաշինյանը գլխատում է վտանգավոր պլաններից առաջ

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի քննարկում» թեմայով:
«Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումներ ստեղծելու հայեցակարգը մեր երկրում ընդունվել է 2011 թվականին, որից հետո՝ 2016 թվականին, Կառավարության նախաձեռնությամբ, սկսվել է օրենքի կիրառումը:
Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները անցած երեք տարիներին առիթ ունեցել են հայտարարելու, որ այդ բաժանումը, կամ նույն ինքը՝ համայնքների խոշորացումը նախկինները քաղաքական նպատակներով են իրականացրել, իրենք զերծ են մնալու նման քայլից եւ նայելու են ըստ նպատակահարմարության՝ եթե իսկապես այդ խոշորացումը օգուտ տալու է համայնքին, խոշորացնելու են:

Սակայն այսօր խորհրդարան են ներկայացրել խոշորացման մի լայնամասշտաբ ծրագիր, համաձայն որի նախատեսում է ՀՀ 441 համայնքները միավորել և դարձնել 37 խոշորացված համայնք, այսինքն՝ վերադարձ է կատարվելու խորհրդային միության նախկին շրջանների համակարգին:
Տարածքային կառավարման մշտական հանձնաժողովի նախագահ,  Նիկոլ Փաշինյանի եղբայր Վահե Ղալումյանը համայնքների խոշորացումը բնութագրեց որպես դրական գործընթաց, բայց այդպես էլ չկարողացավ հիմնավորել, թե որն է այստեղ դրականը, ասաց միայն խոշորացված համայնքներն առավել արդյունավետ են կարողանում ծախսել իրենց միջոցները: Ուշագրավ է, որ լսումներին ներկա չէր պատկան գերատեսչության ղեկավարը, այս ընթացքում մամուլում բազմաթիվ տեղեկություններ են հայտնվել, թե ինչպես է Գնել Սանոսյանը հատկապես Գեղարքունիքում սպառնացել մի շարք համայնքապետերի, բնականաբար՝ ընդդիմադիր, որ շուտով ձեր հարցերը լւծելու ենք խոշորացման ճանապարհով, թերեւս այս պատճառով է հրաժարվել ներկա գտնվել՝ խուսափելով խայտառակ առերեսումից:

Փոխարենը ներկա ոչ իշխանական համայնքապետերը պարզապես մերկացրեցին իշխանությանը: Ուրցաձորի եւ Գեղամասարի համայնքապետերը, որոնցից առաջինը ՀՀԿ-ի աջակիցն է, երկրորդը՝ Ռոբերտ Քոչարյանի, հայտարարեցին, որ խոշորացման իրական նպատակն անցանկալի համայնքապետերից ազատվելն է: Երեք տարի շարունակ Նիկոլ Փաշինյանը փորձեր կատարե, բայց անհաջող: Օրինակ Ուրցաձորի գյուղապետին պաշտոնանկ արեցին, բայց նոր ընտրություններով կրկին գյուղը նրան ընտրեց: Իշխանությունը առաջիկայում գնալու է ցավոտ լուծումների եւ բնականաբար դիմադրության անկացած օջախ հենց այսօրվանից փորձում է վերացնել: Սյունիքում գլխատեց մի շարք համայնքներ, նրանց ղեկավարներն առ այսօր կալանավորված են, հերթը մյուսներինն է: Մինչ նիստերի դահլիճում քննարկում էին այս հարցը, դահլիճից դուրս Սերգեյ Բագրատյանն արդարացնում էր Փաշինյանի՝ Էրդողանին հանդիպելու առաջարկը, ասելով, որ, այո, պետք է գնալ ապաշրջափակման, հաշտության ճանապարհով: Իշխանական այս խոստովանությունները հասկանալի են դարձնում, թե ինչու են համատարած գլխատում բոլոր ոլորտները ու նշանակումս եփական կամակատարներին, որպեսզի Հայաստանը Էրմինիստան դառնալու ճանապարհին խոչընդոտներ չառաջացնեն:

Անի Սահակյան

դիտվել է 2483 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am