Հայաստան դաշինքի կտրուկ քայլը եւ իշխանական հիստերիան

Հայաստանի Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության մշտական հանձնաժողովը վերածվել է ռինգի դաշտի, ուր տեւական ժամանակ իշխանություն-ընդդիմություն անվերջանալի մենամարտ է ընթանում,եւ կողմերից ոչ մեկը չի հաղթում, եթե չասենք, որ տանուլ է տալիս ՀՀ անվտանգային եւ պաշտպանությանը վերաբերող խնդիրները:
Նոր խորհրդարանի ձեւավորման օրվանից այս հանձնաժողովը որեւէ այլ հարց, բացի փոխնախագահի ընտրությունից, ցայսօր չի քննարկել: Արդեն չորրորդ անգամ այդ հարցը բարձրացավ օրակարգ եւ հերթական անգամ տապալվեց: «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը չորրորդ անգամ չընտրվեց հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: Հիշեցնենք, որ Ղազինյանի նկատմամբ իշխանական վերաբերմունքի իրական պատճառը Նիկլ Փաշինյանն է, ավելի ճիշտ՝ ըստ որոշ լուրերի նա է հրահանգել Ղազինյանին պատժել եւ չընտրել այդ պաշտոնում, քանզի վերջինս հանդգնել էր խորհրդարանում հայտնի շշերով պատերազմի ժամանակ շիշը նետել Փաշինյանի կողմը:

Հանձնաժողովի ՔՊ-ական անդամները անցած բոլոր նիստերին տարբեր պատճառաբանություններ էին հնչեցնում, թե իբր դրանց պատճառով է, որ չեն ընտրում Ղազինյանին: Մեկ դժգոհություն էին հայտնում, որ ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալը բանակում չի ծառայել, այն դեպքում, երբ իշխանության կեսից ավելին ի դեմս Փաշինյանի հանրահայտ դասալիքներ են, մեկ նրա հայտարարագիրն էին պատճառ ներկայացնում, մեկ ֆեյսբուքյան ստատուսնրը:

Զարմանալի պահվածք էին ընտրել նաեւ ընդդիմադիրները, մի կողմից հայտարարում էին, թե այդ պաշտոնը իրենից մեծ հաշվով ոչինչ չի ներկայացնում, պարզապես չեն ցանկանում խաղալ իշխանության թելադրանքով եւ փոխել իրենց թեկնածուին, բայց ամեն նիստի արդարացումներով էին զբաղված եւ շատ լուրջ պատասխանում էին ՔՊ-ական պատգամավորների քաղաքական զեղումներին: Իրավիճակը կտրուկ փոխվեց չորրորդ նիստի ժամանակ: Հարցի քննարկումը սկսելուն պես Ղազինյանը հեռացավ նիստից՝ հայտարարելով, թե նոր բան չունի ասելու, ամեն ինչ պարզ է, հարցը իշխանության տիրույթում է, եւ ուրեմն թող իրենք էլ որոշում կայացնեն:

Նրա հետ միաժամանակ հանձաժողովի նիստերի դահլիճը լքեցին ընդդիմադիր պատգամավորներ Գեղամ Նազարյանն ու Պատիվ ունեմից Տիգրան Աբրահամյանը: Հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանն այս փաստից հիստերիայի մեջ ընկավ եւ սկսեց գոռգոռալ. «Դուք լքո՞ւմ եք մարտի դաշտը, խրամատը: Կա՛մ բերեք նոր թեկնածու, կա՛մ մենք էս օրակարգով հավերժ դատապարտված ենք նիստ անել 5 տարի։ Եթե ընդդիմությունը չի կարողանում իր մեջ գտնել ևս 1 թեկնածու, ստացվում է՝ Ղազինյանի գերին եք․ ձեզ ազատագրե՞նք, ի՞նչ անենք»: «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը պատասխանեց Անդրանիկ Քոչարյանին․ «Ընդդիմադիր ուժերն այս մասով քաղաքական որոշում կայացրել են․ դրա հիման վրա էլ Արթուր Ղազինյանն առաջադրվել է չորրոդ անգամ»:
Իսկ արդեն դրսում՝ լրագրողների հետ զրույցում Ղազինյանը հայտարարեց. «Ինձ համար իրականում առանձնապես պատվաբեր չէ Անդրանիկ Քոչարյանի տեղակալ լինելը։ Սա ինձ համար առանձնապես մեծ հաճույք չէ, բայց սա ընդդիմության գործառույթն է, որն այս պահին դրված է ինձ վրա։ Այսինքն, «Հայաստան» խմբակցությունը որոշել է առաջադրել իմ թեկնածությունը», - ասաց նա։ Հարկ է նշել, որ մինչ իր ընտրության հարցի քննարկումը Ղազինյանը հանձնաժողովին առաջարկեց քննության ենթարկել Սյունիքում տիրող իրավիճակը, սակայն Քոչարյանը ցրեց թեման, ասելով, թե պատգամավոր են գործուղել Սյունիք, կվերադառնա, չի բացառվում աշխատանքային խումբ ստեղծեն եւ այցելեն մարզ: Իրականում իշխանությանը ձեռնտու է այս իրավիճակը եւ այլեւս մեծ հարցական է՝ արդյոք շիշն է իրական պատճառը Ղազինյանին չընտրելու, թե շշի տակ իշխանությունն իրականում փորձում է թաքցնել պետության անվտանգային խնդիրները, հասարակությանը զբաղեցնել Ղղազինյանի թեմայով: Մյուս կողմից՝ Հայաստան դաշինքը հենց առաջին փորձից հետո պետք է կտրուկ դներ հարցը՝ ցույց տալով, որ պաշտոնն իր համար գերխնդիր չէ: Այդուհանդերձ, ընդդիմության այս պահվածը պետք է դտարկել նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ դաշինքի անդամների վերջին հավաքի համատեքստում, այդ հավաքի ընթացքում Քոչարյանն առավել ակտիվանալու հրահանգ էր տվել, ապա փողոցային պայքարի վերադառնալու հայտարարություններ հնչեցին դաշինքի որոշ պատգամավորների կողմից, ինչը նշանակում է, որ ընդդիմությունը մարտական է տրամադրված:

Անի Սահակյան

դիտվել է 4678 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am