Ռուբեն Վարդանյանը «նոր ուժ է» փորձում ձևավորել Մանե Թանդիլյանի դեմքո՞վ

Ինչքան էլ, որ Ռուբեն Վարդանյանը փորձի հերքել, թե ինքը քաղաքականությամբ չի ուզում զբաղվել, այլ միայն «հասարակական շարժումն է» իրեն հետաքրքրում, միևնույն է, փոքր Հայաստանում ամեն ինչ տեսանելի է բոլորի համար: Սա Ռուսաստանը չէ, որ հնարավոր լինի, «նոր մարդկանց» քողի տակ ընտրություններում ֆեյք ուժ մտցնել խորհրդարան:
Բայց Մանե Թանդիլյանի դեպքում մենք նույնիսկ «նոր մարդու» հետ գործ չունենք, այլ գործ ունենք Փաշինյանի կողմից քցված «բալաստի» հետ: Քանզի, թե՛ Թանդիլյանը, թե՛ Մեսրոպ Առաքելյանը համարվում էին Փաշինյանի թիմի քաղաքական «զապաս պագռիշկաները»:
Իհարկե, պարոն Վարդանյանը զգուշորեն հայտարարում է, թե ինքը այդ մարդկանց հետ գործ չունի, այդ նրանք են հետաքրքրված իր հանրային ծրագրերով, սակայն Հայաստանում այդ պրիոմը, ինչպես ասում են, չի անցնում:
Ի դեպ, Վարդանյանի վերջին հարցազրույցում հնչեցին մի քանի տարօրինակ պնդումներ:
Նախ նա կշտամբեց նախկին իշխանություններին, թե ինչու ընտրությունների ժամանակ, արտերկրում ապրող մեր քաղաքացիները չէին կարողանում քվեարկել: Երկրորդը՝ նա հայտարարեց, թե իբր Հայաստանի բոլոր իշխանությունները մշտապես անտեսել են Սփյուռքի մեծ պոտենցիալը:
Պետք է նշել, որ այդ երկու հարցի արծարծումը ցույց տվեց, որ պարոն Վարդանյանը ուղղակի անտեղյակ է իրականությունից:
Նախ սկսենք առաջին խնդրից:
Երևի տեղյակ չէ պարոն Վարդանյանը, որ Հայաստանից դուրս մեր քաղաքացիները չէին կարող մասնակցել ընտրություններում, որովհետև այդ ընտրության էֆեկտիվ վերահսկողության հարցը լուծված չէր: Եվ այդ որոշումը կայացրել էին ոչ թե նախկին իշխանությունները, այլ Հայաստանի ողջ քաղաքական ընտրանին՝ իր իշխանական և ընդիմադիր բևեռներով հանդերձ: Իհարկե վատ է, որ մեր երկրում դեռ կա ընտրության վերահսկողության խնդիր, բայց այլ տարբերակ չկա: Եթե երկրի ներսում է առաջանում ընտրության նկատմամբ անվստահության հարց, ապա կարելի է պատկերացնել, թե ինչ կլիներ, եթե մեր հարյուր հազարավոր քաղաքացիների քվեարկության հարցը Հայաստանից դուրս դրվեին հարցականի տակ: Այդ դեպքում մենք պարբերաբար կստանայինք կասկած դրսում քվեարկության արդյունքների վերաբերյալ:
Երբ պարոն Վարդանյանը մի ինչ–որ հարցի շուրջ տեսակետ է հայտնում, ապա արժե, որ իր խորհրդականները հուշեն նրան նման նրբերանգների մասին: Հակառակ դեպքում կարող է կարծիք առաջանալ, որ պարոն Վարդանյանը կտրված է եղել հայաստանյան իրականությունից:
Ինչ վերաբերում է Սփյուռքի պոտենցիալը օգտագործելուն, ապա Վարդանյանը ճիշտ է, այն պետք է օգտագործել և նախկինում էլ դա հենց կատարվել է: Սակայն տպավորություն է առաջանում, թե իբր Սփյուռքում կան «գերտաղանդավոր» գործիչներ, որոնց «չար հայաստանցիները» մշտապես անտեսում են:
Հիմա փորձենք, ինչպես ասում են, մինջև վերջ անկեղծանալ:
Ովքե՞ր են այն թաքնված տաղանդավոր սփյուռքահայերը, որոնց հայաստանցիները անտեսում են:
Մինչև այսօր մենք՝ հայաստանցիներս ճանաչում ենք մի քանիսին՝ Վարդան Օսկանյանին, Ժիրայր Սեֆիլյանին, Յերիկյանին, Ռաֆֆի Հովհաննիսյանին, Ժիրայր Լիպարիտյանին:
Նրանք բոլորը, այս կամ այն չափով մասնակցություն են ունեցել Հայաստանի կյանքում: Ինչպիսին է նրանց գործունեության գնահատականը, չնշենք:
Միակ սփյուռքահայը, որ նշանակալի դրական դեր է ունեցել մեր կյանքում դա եղել է հանրահայտ Ավոն՝ Մոնթե Մելքոնյանը: Իհարկե սփյուռքահայ մեր հայտնի գործարարները՝ Քրքորյանը, Գաֆեսջյանը, Էռնեկյանը նույնպես մեծ նեդրում ունեցան և վատ է, որ մեր ռուսաստանցի հայ գործարարները, նրանց զիջեցին: Սակայն, ինչպես ասում են, ունենք այն ինչ ունենք:
Մնացածների մասին, պարոն Վարդանյանը կարող է հարցնել մեր հասարակ քաղաքացիներին և փորձագետներին: Կարծում ենք, որ «նոր խոսք» ասելու համար չարժե հնամաշ մտավարժանքներով զբաղվել: Եվ եթե պարոն Վարդանյանը նոր ասելիք ունի, ապա կարող է դա ասել, այլ ոչ թե թաքնվելով Փաշինյանի երկրորդ էշելոնի հետևից կրկնել հնամաշ նախադասություններ, որոնց մեջ չկա ոչ բովանդակություն, ոչ էլ իմաստ:

Անի Սահակյան

դիտվել է 2348 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am