15 հազար աշխատատեղ, տեղական արտադրանք, միս ու կաթ. Փայլակ Հայրապետյանի աննախադեպ ծրագիրն արժանացել է կառավարության հավանությանը. 1in.am

Կառավարության առաջիկա նիստերից մեկի ժամանակ քննարկվելու է գործարար Փայլակ Հայրապետյանի ներկայացրած «Բամբակ» ծրագիրը, որը, գործարարի խոսքերով՝ անցել է բոլոր փորձաքննությունները և արդեն իսկ արժանացել է  վարչապետի և ոլորտի պատասխանատուների հավանությանը: Գործարարը ծրագրով ներկայացրել է Հայաստանում, առայժմ Արմավիրի մարզում  200 հա բամբակի մշակության աշխատանքներ սկսել, այնուհետև ծավալները ընդլայնել: Այդպիսով, ըստ Հայրապետյանի, Հայաստանում մշակված բամբակով և դրանից ստացված թելով ու մնացած բաղադրիչներով հնարավոր կլինի արագորեն զարգացնել թեթև արդյունաբերությունը և զարկ տալ տեղական արտադրանքի զարգացմանը: Այլևս Թուրքիայից և այլ երկրներից հագուստ չներկրել, տեղական արտադրանքով ապահովել բանակի, ՔԿՀ-ների ու այլ հաստատությունների կարիքները: Բիզնես ծրագիրն իրականացնելու է գործարար Գագիկ Խաչիկյանը, որը Փայլակ Հայրապետյանի ընկերներից է: «2000 հա հատկացված է բամբակի մշակության համար, 200 հա՝ գործարանի կառուցման համար: Գործի գլխին կանգնած է իմ ընկերը, որին խնդրել եմ՝ աջակցել ու իրականացնել ծրագիրը: Ինքը Տաջիկստանում շատ լուրջ հնարավորություններ ուներ, փորձ ուներ, և ես նրան խնդրեցի իր փորձով օգտակար լինել մեր երկրին: Ինքը լսեց ինձ և հավանություն տվեց իմ ծրագրին: Եկավ, կանգնեց գործի գլխին և մենք ծրագիրը ներկայացրեցինք կառավարությանը: Կառավարությունը, բոլոր ճյուղերը, էկոնոմիկայի նախարարությունը, մարզերի միավորումը, բոլորը հավանություն են տվել  և առաջիկայում կլուծվի ծրագրի ֆինանսավորման հարցը»,- «Առաջին  լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հայրապետյանը: Ֆինանսավորումն իրականացվելու է կառավարության աջակցությամբ, համապատասխան տեխնիկան՝ 20 միլիոն դոլար արժողությամբ,  բերվելու է Չինաստանից: Կառավարությունը 3 տարի ժամկետով արտոնություն կտրամադրի և տեխնիկան կներկրվի առանց հարկերի: Ծրագրի մեկնարկին Չինաստանից, Տաջիկստանից ու Ղազախստանից մոտ 150 մասնագետ կներգրավվի բամբակի մշակության գործում: «Աշխատանքներն ընթացքի մեջ են, առաջիկա մեկ-երկու օրվա մեջ ֆինանսավորումը կկատարվի և աշխատանքները ավելի նոր թափով առաջ կգնան: Տեխնիկան, ամեն ինչ կբերվի, ինչը որ ռուսական է, նախարարության, կառավարության աջակցությամբ կիրականացվի: Իսկ մինչ մեքենասարքավորումների ստանալը կկառուցվի 26 հազար քմ տարածքով կորպուս, որտեղ իրականացվելու է բամբակի մշակումը, հումքի մշակումը: Այնտեղ լինելու է նաև անասնապահական ֆերմա, որովհետև բամբակի մշակումից առաջանում է մեծ քանակությամբ անասնակեր: Այդ կոմպլեքսում լինելու է  նաև կաթի մշակման գործարան, սառնարան: Այսինքն՝ կառուցվում է  աննախադեպ մի կոմպլեքս, որն իր նմանը դեռևս չունի: Մենք կունենանք բամբակ, կունենանք անասնակեր, կաթ, միս, ամեն ինչ: Կառավարությունը սրան գնացել է մեծ հաճույքով և հավատացած եմ, որ շատ լավ կլինի: Հայաստանում բամբակ աճեցվել է մինչև 1966 թվականը և մենք կշարունակենք այդ գործը»,- ասաց գործարարը: Փայլակ Հայրապետյանից հետաքրքրվեցինք՝ մտավախություն չունի, որ նախորդ անգամվա պես կարող է վատ հետևանք ունենալ իր այս նախաձեռնությունը և արդյունքում կրկին հայտնվի «քցվածի» կարգավիճակում: Հիշեցնենք, որ 2009 թվականին Փայլակ Հայրապետյանն իր ամբողջ ունեցվածքը գրավադրել էր բանկում, որպեսզի դրա հիման վրա Աֆրիկայից ադամանդի հումք ներկրվեր Հայաստան և այստեղ մշակվեր, աշխատատեղեր բացվեին, սակայն գործարարն այդ ճանապարհին հայտնվեց սնանկ կարգավիճակում: Բանկի տրամադրած գումարները հայտնվել էին օֆշորային գոտիներում ՀՀ բարձրաստիճան անձանց անուններով բացված հաշվեհամարներին: Մանրամասները՝ 1in.am-ում

դիտվել է 76 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am