«Զանգեզուր չի, Սյունիք է» . Ղազինյանն ուղղեց Անդրանիկ Քոչարյանին (video)
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ է հրավիրել։ Օրակարգում է հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը։
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը հայտարարեց, թե առաջարկում է օրակարգ ներառել ևս մեկ հարց՝ ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է ուսումնասիրի Հայաստանի հարավ-արևելյան սահմանին տիրող իրավիճակը, պատճառահետևանքային կապը ու կներկայացնի ամփոփ հաշվետվություն։
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն էլ ասաց, թե կարևոր է Ղազինյանի առաջարկած թեմայի քննարկումը։
Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ աշխատանքային խումբ ձևավորվում է մյուս շաբաթվա համար: Նա նշեց, որ հանձնաժողովի անդամ Արմեն Խաչատրյանն այդ աշխատանքների կազմակերպման հետ կապված գտնվում է Զանգեզուրում։
«Սյունիքում երևի, պարոն Քոչարյան։ Զանգեզուր չի, Սյունիք է», - ուղղեց Ղազինյանը։
