Առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք կորոնավիրուսի 5930 նոր դեպք, 30 տոկոսը կհոսպիտալացվեն. մասնագետ (video)
Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակը գնահատվում է լարված, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Եթե միջոցառումներ չձեռնարկենք, ապա առաջիկա 7 օրվա ընթացքում կունենանք մոտավորապես 5930 նոր դեպք։ Այս դեպքերից մոտավորապես 30 տոկոսը կհոսպիտալացվի, իսկ հոսպիտալացվածներրի 3 տոկոսը, ցավոք սրտի, կարող է ունենալ ինտենսիվ թերապիայի կարիք», - ասաց նա։
