Ադրբեջանը վարձում է լոբբիստական և PR չորս ընկերություններ

Թուրքիայի կառավարության վարձած լոբբիստական և PR ընկերությունները բացահայելուց հետո, այժմ տեղեկացնում  ենք Ադրբեջանի վարձած չորս համանման ընկերությունների մասին: Դիտարկելով Ադրբեջանի նենգամիտ մոտեցումները արտաքին քաղաքականությանը, ես նկատեցի հետևյալ պատկերը. 1) Ինչպիսի գործողություններ էլ որ ձեռնարկեն ամերիկահայերը իրենց հարցերի լուծման համար, Ադրբեջանը ձգտում է նմանակել նրանց և հակազդել Միացյալ Նահանգներում իր վարձու ընկերությունների միջոցով: Նախագահ Ալիևն 2013 թ. իր ելույթում հայտարարեց, որ Ադրբեջանի «հիմնական թշնամին հայկական լոբբին է»: Նա նաև նշեց, որ «հայկական լոբբին օր ու գիշեր փորձում է զրպարտել Ադրբեջանին, վարկաբեկել նրա հեղինակությունը: Նրանք մեծ ֆինանսական ռեսուրսներ ունեն: Նրանք սերտորեն կապված են իրենց երկրների իշխանությունների հետ, որտեղ «լոբբինգի» անվան տակ նվիրատվություններ են անում օրենսդիրներին: Բայց իրականում դա կաշառք է: Այսպիսով, հայկական լոբբին մեր դեմ կազմակերպված պայքարի առաջատարն է»: Իր քննադատական ծավալուն ճառում, Ալիևը կեղծորեն հայերին վերագրեց կաշառելու հետևողական արշավն ամբողջ աշխարհում, որն իրականացվում է իր իսկ կառավարության կողմից: 2) Ադրբեջանը հետևում է Թուրքիայի ավելի փորձառու պաշտոնյաների քայլերին Հայաստանի և հայկական հարցերի վերաբերյալ իր քաղաքականության մեջ, ներառյալ Հայոց ցեղասպանության ժխտումը և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից կատարված հանցագործությունների համար հայերին մեղադրելը: Ցավոք, Ադրբեջանը նաև նմանակում է Թուրքիային իր սեփական քաղաքացիներին ճնշելու հարցում՝ դժվարացնելով որոշել, թե այս երկու երկրներից որն է ավելի բռնատիրական: 3) Ադրբեջանի կառավարությունն ընդունելով, որ իր իմիջը մարդու իրավունքների խախտումների պատճառով վարկաբեկվել է Արևմուտքում, վարձել է PR և լոբբիստական ընկերություններ իր բացասական հեղինակությունը մաքրազերծելու համար: Պետք էր ակնկալել, որ եթե վարչակարգն այդքան մտահոգ է արտասահմանում իր վատ համբավով, նա իր երկրում պիտի բարելավեր մարդու իրավունքները, ուստի անհրաժեշտ չէր լինի միլիոնավոր դոլարներ վատնել ամերիկյան ընկերությունների վրա՝ իր իմիջի մաքրման անհնարին գործն իրականացնելու համար: Ալիևն 2013 թ. իր ելույթում Ադրբեջանը բաղձանքով նկարագրեց որպես «ժամանակակից, առաջադեմ, բաց, հանդուրժողական երկիր»: Ո՞վ կարող է խաբվել նման բացահայտ ստերով: Ադրբեջանի կառավարությունը տարիներ շարունակ վարձել է տասնյակ PR և լոբբիստական ընկերություններ, սակայն այս պահին, նրա համար աշխատում են ընդամենը չորս նման ընկերություններ: 1) Podesta Group, Inc-ին Ադրբեջանը վճարում է ամսական 45 հազար դոլար. «[Ադրբեջանին] վերաբերող հարցերի ուսումնասիրության և վերլուծության համար. խորհրդատվություն [Ադրբեջանին] ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, գործունեություն Կոնգրեսում և գործադիր ճյուղում և ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում կապերի հաստատում Կոնգրեսի անդամների, նրանց աշխատակազմերի և գործադիր ճյուղի պաշտոնյաների, լրատվամիջոցների և հասարակակական կազմակերպությունների հետ»: 2) SOCAR USA-ը (Ադրբեջանի պետական նավթընկերության ԱՄՆ դուստր ձեռնարկությունը) վճարում է Roberti White ՍՊԸ-ին 125 հազար դոլար «[Ադրբեջանին] վերաբերող հարցերի ուսումնասիրության և վերլուծության համար. խորհրդատվություն [Ադրբեջանին] ԱՄՆ քաղաքականության վերաբերյալ, գործունեություն Կոնգրեսում և գործադիր ճյուղում և ընդհանուր առմամբ, ԱՄՆ քաղաքական դաշտում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ. անհրաժեշտության դեպքում կապերի հաստատում Կոնգրեսի անդամների, նրանց աշխատակազմերի և գործադիր ճյուղի պաշտոնյաների, լրատվամիջոցների և հասարակակական կազմակերպությունների հետ»: Զարմանալի չէ, որ Roberti White-ի կատարած գործառույթները SOCAR USA-ի համար նույնն են, ինչ Podesta Group, Inc.-ինը Ադրբեջանի կառավարության համար: 3) Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատունը ամսական 50 հազար դոլար վճարում է BGR Government Affairs ՍՊԸ-ին, «ռազմավարական ուղղորդում և խորհրդատվություն տրամադրելու համար պետական գործերի և PR գործունեության առնչությամբ Միացյալ Նահանգներում: Սա է հարկ եղած մոտեցումը Միացյալ Նահանգների կառավարության պաշտոնատար անձանց, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ներկայացուցիչների և այլ անհատների Միացյալ Նահանգներում»: 4) Լոս Անջելեսում գտնվող Ադրբեջանի հյուպատոսությունը, 2009 թ. չորս ամիս ժամկետով, միանվագ 35 հազար դոլար վճարով վարձել է Tool Shed Group ընկերությանը, որի գլխավոր գրասենյակը սկզբում գտնվում էր Վուդլենդ Հիլզում, Կալիֆորնիա, իսկ այժմ՝ Պարկերում, Կոլորադո: Tool Shed Group-ն այժմ նաև ներկայացնում է Ադրբեջանի Հանրապետությունը: Այդ ժամանակից ի վեր պայմանագիրը թարմացվում է յուրաքանչյուր վեց ամիսը մեկ: Tool Shed-ը ղեկավարում է Ամերիկայի հրեական կոմիտեի հասարակայնության հետ կապերի նախկին տնօրեն Ջեյսոն Կացը: Tool Shed-ը տրամադրում է «խորհրդատվական ծառայություններ հյուպատոսությանը, ներառյալ ճեպազրույցների և դասախոսությունների կազմակերպում, հանդիպումների դյուրացում համայնքի անդամների, ընտրված և նշանակովի պաշտոնյաների, ձեռնարկությունների ղեկավարների հետ, «հեղինակային կարծիքների» շարադրում ու տարածում»: Վերջերս, Լոս Անջելեսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսությունը տարածեց՝ «Լեռնային Ղարաբաղ. պատմություն և փաստեր» խորագրով մի գունավոր գրքույկ Լոս Անջելեսում գտնվող բոլոր հյուպատոսություններին, և հավանաբար շատ ուրիշների: Այս 16-էջանոց քարոզչական նյութը, լի Արցախի մասին խեղաթյուրումներով, ամենայն հավանականությամբ, պատրաստվել էր Ադրբեջանի և նրա հյուպատոսության PR և լոբբիստական ընկերության՝ Tool Shed Group-ի կողմից: 16-րդ էջի վերջում նշված է՝ «Հրատարակված է Ադրբեջանի հյուպատոսության կողմից Լոս Անջելեսում»: Հետաքրքիր է, որ այս նախադասության մեջ նշված չէ, թե ով է պատրաստել գրքույկը, այլ պարզապես, թե  ով է հրատարակել այն… Հարութ Սասունյան «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի 

դիտվել է 109 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am