Դահիճների խրախճանքը

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանը իրականություն դարձրեց իր հերթական մոլագարությունը՝ անկախության 30-ամյակին նվիրված գերթանկարժեք ու գունագեղ միջոցառումը: Միջոցառման բարոյական ու ֆինանսական շերտերին բազում անդրադարձեր ենք կատարել, մի երկրում, որտեղ տասնյակ հազարավոր խնդիրներ կան, մի երկրում, որտեղ պատերազմից հետո դիրքերը մնում են չկահավորված, վիրավորները՝ առանց պետպատվերով բժշկական օգնության, անտուն, անօթեւանների պակաս չկա, միլիոններ են ծախսում իրենց ուրախության, հոգու տոնի համար, քանզի Արցախը վաճառել են միլիոնավոր դոլարներով եւ հիմա փորձում են այդ միլիոնները վայելել՝ թքած ունենալով, որ այդ դավաճանական գործարն ավելի քան հինգ հազար երիտասարդ կյանք արժեցավ:

Այդ միջոցառումը կազմակերպել էին, որ նիկոլական զանգվածներին իրենց հոտի առաջնորդը հովիկաղազարյանական ոճով հավատացնի, որ իրականում մենք չենք պարտվել, հաղթել ենք, ոչինչ որ Արցախը չկա, ոչինչ որ ազգի սերուցքը վարի տվեց այդ պատերազմում, ոչինչ, որ հային «դախազ» ստորացրել են ու մղել անկյուն,երբ ով հասնում բամփում է մեր գլխին, ոչինչ, որ արժանապատվությունն է մեզանից խլել, կարեւորը, որ նիկոլական զանգվածը իր մտքում հերթական հիմարությունը ամբարի, որը հնչում է իր հոգեւոր հովվի շուրթերով, թե «հաղթել, չի նշանակում հաղթել պատերազմում»: «Իմ պատկերացրած ձեւակերպումն այսպիսին է. պատմությունը ցույց է տվել, ապացուցել է, որ հաղթանակը պատերազմում միշտ չէ, որ դարձել է հաղթանակ: Նույն կերպ եւ պարտությունը պատերազմում միշտ չէ, որ դարձել է պարտություն: Մենք մեր պարտությունը պիտի փոխակերպենք հաղթանակի: Բայց պիտի փոխակերպենք նաեւ հաղթանակի մեր բանաձեը: Պատմությունը դա է ցույց տվել, որ հաղթելու համար պարտադիր չէ, երբեմն նույնիսկ պետք չէ հաղթել ուրիշներին: Հաղթել՝ նշանակում է հաղթել հուսահատությանը, հաղթել անելանելիությանը, հաղթել ճակատագրին, հաղթել մահվանը: Իսկ ո՞ւր մնացին նահատակները, նրանք ընկան, որ Հայաստանն ապրի, նրանք ընկան, որ Արցախն ապրի, եւ քանի ապրում է Հայաստանը, քանի ապրում է Արցախը, նրանք կենդանի են»: Հրապարակում իր ելույթում ասում է Փաշինյանը՝ բացահայտ ցինիզմ դրսեւորելով նահատակների հիշատակին:

Իսկ այդ ցիիզմն էլ ավելի կատարյալ էր դարձնում իր էռատո տիկինը՝ նույն ինքը նահատակնեի դահիճը՝ բունկերի տիրուհին, ով բարձրակարգ զագառով , գլամուռ տեսքով փորձում էր ապահովել միջոցառման հուզականությունը եւ արտասվում էր ամուսնու ելույթի ժամանակ:
Մի մարդ, որ պատերազմից հետո հլու-հնազանդ կատարում է Ալիեւի պահանջը եւ ոտք չի դնում Արցախ, այն դեպքում, եր Ալիեւը մեր օկուպացված տարածքներում, մասնավորապես Շուշիում դեսպաններ է հյուրընկալում, խոսում է Արցախի զարգացումից, ասում, թե զոհերն ընկան, որ Արցախն ապրի, այնինչ իրականում ինքը զոհեց տղաներին, որ Արցախը կարողանա ծախի, որ Արցախի հանձնումը համոզիչ դարձնի:

«ՈՒզում եմ, որ մենք տեսնենք մեր նահատակների ներկայությունը մեր կողքին, տեսնենք նրանց որպես կյանքի, ոչ որպես մահվան խորհրդանիշ: Նրանց դարձնենք մահվանը հաղթելու , հուսահատությանը հաղթելու, անելանելությանը հաղթելու խորհրդանիշ ու գրավական»,- շարունակում է Նիկոլ Փաշինյանը։ Այո, գոնե ինքը միշտ զգալու է նահատակների ներկայությունն իր կողքին, նրանց ներկայությունը հանգիստ չի թողնելու դահիճին, իսկ Փաշինյանն էլ իսկապես մի օր հոգեխանգարվելու է այդ մեղքից:

Անի Սահակյան

դիտվել է 2117 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am