Զանգեզուրի գինը․ Նիկոլ Փաշինյանն ու նրա նախարարը տոկոսներն են հաշվում

 ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ: Նախարարն այս մասին ասաց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Հաշվարկված է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի աճ՝ 30 տոկոս»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դա փաստում են նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի հետազոտությունները:
Քերոբյանը պարզաբանեց՝ աճը տեղի կունենա, եթե ապաշրջափակվեն հաղորդակցության բոլոր ուղիները՝ Հայաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի միջև:
Անդրադառնալով միջոցառմանը՝ նա նշեց, որ թեև հաղորդակցությունների ապաշրջափակումը ֆորումի թեման չէր, բայց բոլորը լավ հասկանում են, որ այն էապես կբարելավի հնարավորությունները և մրցունակ կդարձնի նախաձեռնությունները:
Ըստ էության Վահան Քերոբյանի համար միայն մի ճանապարհ կա, և դա հայ-թուրքական սահմանի բացումն է։ Ոչ մի կապ չունի, որ ֆորումը հայ-ռուսական տնտեսական համագործակցության մասին է։ Վահան Քերոբյանն ու նրա քաղաքական առաջնորդը չեն հասկանում, որ 2 տարվա ընթացքում 30 տոկոս, այսինքն՝ տարեկան 15 տոկոս ՀՆԱ-ի աճը թուրքական քաղաքական կտեր են, որ Էրդողանը հեռակա հրամցրել է Նիկոլ Փաշինյանին, նա էլ դա փոխանցում է հայ հասարակությանը։ Ընդ որում, որպես զիջում, մեզանից պահանջում են Նախիջևանի միջանցքը, որը չափազանց բարձր գին է այդ ենթադրյալ ՀՆԱ-ի աճի դիմաց։ Իմիջիայլոց, առանց սահմանների բացման, Հայաստանի Հանրապետությունը 2000-ական թվականների սկզբին ունեցել է տարեկան 11-12 տոկոս ՀՆԱ-ի աճ, ինչը թույլ է տալիս պնդել, որ խելամիտ կառավարման արդյունքում հնարավոր է հասնել տնտեսական բարձր արդյունքների՝ առանց հայրենիքը թշնամուն զիջելու և ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինուժի ներկայությունը հանդուրժելու։

Ինչ վերաբերում է ներդրումների գաղափարին ընդհանրապես, ապա պետք է մեկընդմիշտ հիշել՝ որևէ օտարերկրյա ընկերություն մեր երկրում ներդրումային երկարատև ու լուրջ ծրագիր չի իրականացնի, քանի դեռ Հայաստանում չի հաստատվել տևական խաղաղություն, քանի դեռ պարզ չէ, ՀՀ այս կամ այն բնակավայրի տարածքային պատկանելիությունը որոշվելու է սովետակա՞ն, թե՞ Հայաստանի անկախ հանրապետության քարտեզով։ Մնացած բոլոր խոսակցությունները սովորական դասագրքային պոպուլիզմ են, որոնք արվում են հանրությանը զբաղեցնելու և իրական խնդիրներից հանրային ուշադրությունը շեղելու նպատակով։

 

Հայկ Դավթյան

 

 

 

դիտվել է 2382 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am