«Իզվեստիան» է ստում, թե՞ Էրդողանը
Ռուսական «Իզվեստիա» լրատվամիջոցը տեղեկատվություն էր տարածել, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը հայտարարել է Սիրիայում թուրքական ԶՈւ-ի նոր ռազմական գործողության հնարավորության մասին։ Ինչպես գրել էր գգործակալությունը Էրդողանը հայտարարել է. «Թուրքիան պատրաստ է ընդլայնել իր ռազմական ներկայությունը Սիրիայում՝ բացելով նոր ռազմական գործողությունների ուղղություններ՝ ներառելով այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Մանբիջն ու Ռաքքան: Այժմ Սիրիայում ընթանում են բացասական գործընթացներ։ Եթե դա տանի մեր սահմանների համար սպառնալիքի առաջացման, մենք կարձագանքենք նույն կերպ, ինչպես «Եփրատի վահան» գործողության ընթացքում»,- ասել է Էրդողանը։ Սակայն լրատվամիջոցի հաղորդմանն ի հակառակ պաշտոնական Անկարան հերքել է տեղեկատվությունը: Ինչպես գրում է թուրքական diken.com.tr կայքը, Թուրքիայի նախագահական պալատից հայտնել են, որ Էրդողանը նման լրատվամիջոցի հարցազրույց չի տվել։
