Ադրբեջանցիները լկտիաբար մեր տարածքից դուրս չեն գալիս, մենք ինքնիշխանությունից ենք խոսում. Օհանյան (video)
Այսօր դժվար է խոսել լիակատար անկախության մասին, որովհետև ինքնիշխանությունը առաջին հերթին արտահայտվում է նրանով, որ ունես տարածք, բնակչություն, տնտեսություն և դու այդ սահմանի տերն ես։ Այս մասին այսօր Եռաբլուրում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով հարցին՝ որքանո՞վ ենք այսօր անկախ։
