Երկակի խաղ՝ Հայաստանը Էրմինիստան դառնալու ճանապարհին

Նիկոլ Փաշինյանը վտանգավոր խաղ է տանում Ռուսաստանի թիկունքում, որի արդյունքում հնարավոր է Հայաստանը վերածվի էրմենիստանի եւ այստեղ հաստատվ թուրքական կայսրություն: Օրերս մամուլը գրեց, որ պաշտոնական այցով Վրաստան այցելած Նիկոլ Փաշինյանը Բաթումիում մի քանի ժամ անհետանում է, ոչ ոք, անգամ թիկնազորը չի իմանում, թե ուր է անհետացել: Ապա վարկածներ առաջ քաշվեցին, համաձայն մեկի՝ Փաշինյանը-թուրք-ադրբեջանական ներկայացուցիչների հետ է հանդիպել եւ քննարկել հայ-ադրբեջանական նոր համաձայնագիր:
Մի քանի օր է այս լուրը ՀՀ իշխանությունների կողմից մնաց անարձագանք եւ, ահա, Թուրքիայի նախագահ Էրդողանը հայտնեց, իբր Վրաստանի վարչապետի միջոցով Նիկոլ Փաշինյանը դիմել է իրեն հանդիպման խնդրանքով։ Բնականաբար, Էրդողանն էլ նախապայմաններ է դնում հարաբերություններ հաստատելու համար՝ միջանցքների հարց, որոնցից մեկը Զանգեզուրն է։
Էրդողանի աղմկահարույց հայտարարությունից հետո մեկօրյա քար լռություն պահելուց հետո վերջապես առաջին պաշտոնական մեկնաբանությունը հնչեց Հայաստանի կառավարությունից՝ վարչապետի խոսնակի շուրթերով: Մանե Գեւորգյանն ըստ էության չհերքեց, որ նման առաջարկ, իսկապես, եղել է վրաց գործընկերոջ միջոցով «Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը և արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը», հայտարարել է խոսնակը:
Փաշինյանն անուղղակիորեն ընդունում է Էրդողանի նախապայմանը․ հարաբերությունների հաստատում միջանցքների տրամադրման դիմաց։ Հիշեցնենք Էրդողանի հայտարարությունը՝«Այսպիսով, ես հույս ունեմ, որ այդ միջանցքները բացելով՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև այս խնդիրը կհաղթահարվի»:
«Կոմունիկացիաների բացումը բացառիկ կարևոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատև խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար, և Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվելու և արդյունքներ արձանագրելու գործում», հայտարարել է Գգեւորգյանը ոչ մի բառ Փաշինյանի խոսնակի կողմից, թե նախապայմաններով չպետք է խոսել։
Վերջապես, խոսնակի մեկնաբանությունում ամենավտանգավոր թեզը՝ Փաշինյանը շարունակելու է իր զիջողական, դավաճանական ընթացքը և երկիրը տանում է արդեն նոր կապիտուլացիայի, այս անգամ՝ արեւմտյան սահմաններով։՝ «Վարչապետ Փաշինյանը բազմիցս է նշել, որ այս ճանապարհին մեզ ամուր նյարդեր են պետք և արագ ու հեշտ լուծումներ գոյություն չունեն»:
Ասել կուզի՝ Փաշինյանը Ռուսաստանի թիկունքում փորձում է ուղիղ կապի մեջ մտնել իր կիրթ բարեկամների հետ եւ առանց սակարկելու երկիրը հանձնել նրանց ձեռքը, իսկ հընթացս մանր ժուլիկությամբ փորձում է իր հավատարմությունը դրսեւորել Պուտինին՝ ընտրությունների արդյունքները դեռեւս չավարտված շնորհավորական հեռագիր հղելով նրան:
Հ.Գ.-Հետաքիքր է տեսնել ՀՀ հպարտ քաղաքացիերի արձագանքը, թե ինչպես է Փաշինյանը գաղտնի բանակցում իր համախոհների հետ, այն դեպքում, երբ
դեռ 2018 թվականի օգոստոսի 17-ին հայտարարում էր, թե՝ ամեն ինչ որոշելու է ժողովուրդը՝ այս հրապարակում։ Հիմա մենք Էրդողանից ու Ալիեւից ենք իմանում ճշմարտությունը:

Անի Սահակյան

դիտվել է 1003 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am