Ինչու է Նիկոլ Փաշինյանը Էրդողանի հետ շփման միջնորդ ընտրել Ղարիբաշվիշուն․ ինչ զիջում է պահանջում Էրդողանը

Նիկոլ Փաշինյանի խոսնակը արձագանքել է Թուրքիայի նախագահ Էրդողանի հայտարարությանը, թե Հայաստանի վարչապետը Վրաստանի վարչապետ Ղարիբաշվիլու միջոցով իրենից հանդիպում է խնդրել։

<<Վարչապետ Փաշինյանն իր բոլոր միջազգային շփումներում գործընկերներին ներկայացնում է կառավարության ծրագրում արձանագրված՝ Հայաստանի եւ տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու տեսլականը եւ արտահայտում է այդ ուղղությամբ ջանքեր գործադրելու Հայաստանի կառավարության պատրաստակամությունը: Թուրքիայի հետ խոսակցության մեկնարկի իր պատկերացումների մասին վարչապետը խոսել է ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանի ընթացքում, ասելով, որ կարծում է, որ բարձր մակարդակի շփումներին պետք է նախորդեն աշխատանքային քննարկումներ, եւ միջազգային գործընկերներին նույնպես այս պատկերացումն է ներկայացնում: Այս պահի դրությամբ Հայաստանի եւ Թուրքիայի պաշտոնյաների միջեւ որեւէ շփում տեղի չի ունեցել, չնայած Հայաստանի կառավարությունը պատրաստ է նման շփումների: Այսպիսի արդյունավետ աշխատանքի պարագայում՝ Հայաստանը պատրաստ կլինի նաեւ բարձր եւ բարձրագույն մակարդակով հանդիպումների>>,- հայտարարել է Մանե Գևորգյանը և հավելել, որ կոմունիկացիաների բացումը բացառիկ կարեւոր նշանակություն ունի տարածաշրջանում երկարատեւ խաղաղություն ու կայունություն հաստատելու, տարածաշրջանում ցավալիորեն առկա թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու համար եւ Հայաստանը վճռական է այդ ուղղությամբ առաջ շարժվել։

Այսպիսով՝ վարչապետն իր խոսնակի միջոցով հաստատում է, որ փորձեր է անում Էրդողանի հետ քննարկել կոմունիկացիաների հարցը։ Ըստ նրա՝ «Հայաստանը կարևորում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների պայմանավորվածությունների իրագործումը», այդ թվում՝ կոմունիկացիաների բացումը, նշել է Գևորգյանը՝ ավելացնելով սակայն, որ «որոշ հայտարարություններում կոմունիկացիաների վերաբացման թեման վերափոխվում է և ստանում տարածաշրջանային մեկուսացման պահպանման տրամաբանություն: Միջանցքների մասին խոսակցությունը հենց այսպիսին է և հակասում է տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն հաստատելու, թշնամանքի մթնոլորտը հաղթահարելու տրամաբանությանը», հաղորդել է խոսնակը։

Էրդողանն իր հայտարարության մեջ, որպես նախապայման, ասել է, որ ինքը Հայաստանից դրական ազդակների է սպասում՝ նկատի ունենալով մասնավորապես Նախիջևանի միջանցքի բացումը։ Հատկանշական է, որ Էրդողանի հայտարարությունից անմիջապես հետո ՌԴ փոխվարչապետը հայտարարել է, թե ՀՀ տարածքով միջանցքի մասին բանակցություններ չկան՝ շատ պարզ հասկացնելով, որ Նախիջևանի միջանցքի բացումն Էրդողանի նախապայմանն է, որը ռուսական կողմի հետաքրքրությունների շրջանակում չէ։ Թերևա հենց այս պատճառով էլ Փաշինյանը Էրդողանի հետ երկխոսության միջնորդ է ընտրել Վրաստանի վարչապետին, որը վերջին պատերազմի ընթացքում հայամետ վարքագծով աչքի չընկավ։ Նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների պայմանավորվածությունները ձեռք են բերվել ռուսական կողմի և Պուտինի ուղղակի միջամտությամբ։ Եթե ի կատարումն այդ ակտերի, Փաշինյանն այժմ ուզում է ուղղակի երկխոսություն սկսել Թուրքայի հետ, առնվազն տարօրինակ է, որ նա դա անում է Վրաստանի վարչապետի միջնորդությամբ։

Ի դեպ, Մանե Գևորգյանը չի մեկնաբանել համացանցում հայտնված տեղեկությունները, թե Վրաստան կատարած այցի ընթացքում Բաթումի քաղաքում Նիկոլ Փաշինյանը մի քանի ժամով անհետացել է։ Նրա գտնվելու տեղն անհայտ է եղել անգամ վարչապետի արարողակարգի աշխատակիցների համար։ Նշվում է, թե նա այդ ընթացքում հանդիպում է ունեցել Թուրքիայի նախագահի հատուկ ներկայացուցիչների հետ։ Փաշինյանի խոսնակն այս առնչությամբ ոչինչ չի ասել։ Հայաստանի վարչապետի պաշտոնական տեղեկատվական խողովակները որևէ բառ չէին հայտնել նաև Փաշինյանի՝ Էրդողանի հետ հանդիպում փնտրելու նախաձեռնության մասին։ Եթե Էրդողանն այդ մասին չհայտարարեր, հայ հանրությունը կարող էր այդ մասին պաշտոնական տեղեկատվություն չստանալ։ Տեսականորեն, եթե առաջիկայում Թուրքայի պաշտոնական շրջանակները հաստատեն նաև Բաթումիում տեղի ունեցած հանդիպման փաստը, ըստ ամենայնի ականատես կլինենք նոր մեկնաբանության՝ տարածաշրջանային երկարատև խաղաղության հասնելու Նիկոլ Փաշինյանի անձնուրաց ջանքերի մասին։

Իրականությունն այն է, որ Նիկոլ Փաշինյանը թաքուն բանակցային գործընթացների մեջ է մտել Թուրքիայի հետ և ՀՀ հպարտ քաղաքացիները, որոնք Փաշինյանին պողպատե մանդատ են տվել, այդ գաղտնի բանակցությունների մասին իմանում են Էրդողանից։

Թուրքիայի նախագահը  Էրդողանը, ընդգծելով, որ գործընթացը պետք է առաջ գնա փոխզիջումների միջոցով, նշել է․

«Երբ գործի է դրվում դիվանագիտությունը, ինչ-որ բան տալիս ես, ինչ-որ բան՝ ստանում։ Հույս եմ հայտնում, որ այս հարցում ոչ թե բացասական, այլ դրական մոտեցումները կգերակշռեն, և այսպիսով Ադրբեջանի և Հայաստանի միջև խնդիրը կհաղթահարվի միջանցքների բացման շնորհիվ»։ Ինչ նոր զիջում է պահանջում Թուրքիայի առաջնորդը՝ Փաշինյանից և Հայաստանից, թերևս կարելի է պատկերացնել։ Դիվանագիտական հարաբերություններ սկսելու և հայ-թուրքական սահմանը բացելու գինն ըստ ամենայնի Զանգեզուրն է, որի մասին  նրանք խոսում են բացում տեքստով։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1865 անգամ
Լրահոս
Դուք կարող եք ազատել Բաքվում պահվող բոլոր հայ քրիստոնյաներին․ Թաթոյանը դիմել է ԱՄՆ փոխնախագահին ԶՈւ հոգևոր ծառայության լուծարումը Հայաստանի «ապահայկականացման» հերթական արարն է․ Մելիքյան Սուրեն Պապիկյանը խախտել է օրենքը. Զոհրաբյան Հայաստանի Հանրապետությու՞ն, թե՞ «արևմտյան Ադրբեջան». Թևանյան Ոնց որ աղանդավորական երգ լինի․ Շպռոտ Թե բա մեր պայքարը անձերի դեմ է, ոչ թե Եկեղեցու․ Տեր Սարգիս Հոգևոր սպասավորության ինստիտուտը բանակում ներդրվեց նաև աղանդների հոգեորսությունը զսպելու համար Ունենք դագաղի հետ սելֆի անող, ուրիշ երկրների ղեկավարների համար դաշնամուր նվագող նախագահ և դհոլչի վարչապետ։ Դումբ-դումբ-հու արեք Մահացել է Քեթրին Օ՛Հարան Զարմանալի չէր թուրքի իշխանության կողմից Հայոց Բանակում Հոգեւոր սպասավորության լուծարումը․ Տեր Սերոբ Երբ գերագույն գլխավոր ստախոսը հեծանիվ է քշում կամ համերգ տալիս, գոնե վնաս չի տալիս Հայաստանին Британия открыто идёт на сепаратные отношения с Китаем в момент, когда США готовится к противостоянию ԶՈւ հոգևոր առաջնորդության լուծարմամբ հոգևոր ճակատում ռազմավարական նահանջ կապրենք․ Սամվել դպիր Կրակոցներ են հնչել Վանաձորում «Միայն շարքային զինվորն է տուժելու, ում համար հոգևորական խոսքը կարող էր լինել արժեքավոր և օգնող՝ տարբեր բարդ հանգամանքներում» Քրդական ուժերը համաձայնել են մտնել Սիրիայի բանակի կազմի մեջ Սահմանադրության 17-րդ հոդվածն էլ «չեղարկվեց»․ Գոհար Մելոյան Այսուհետև բանակի գնդերեցները պետք է ենթարկվեն, հաշվետու լինեն հրամանատարի տեղակալին․ որոշումը ուղարկվել է Մայր Աթոռ Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր կարգավորման դեպքում Անկարան կկարողանա շոշափելի առավելություններ ստանալ․ Իրանագետ Թուրքիան «F-16» կործանիչներ է տեղեկայել Սոմալիում. Middle East Eye Ինչ իրավիճակ է ճանապարհներին այս ժամի դրությամբ Շիրակում Նիկոլ Փաշինյանի կառավարման միակ ու աննախադեպ մեծ հետքը մեծացած զինվորական գերեզմանատունն է ԱՄՆ-ն հրաժարվում է իր նախկին դերից եվրոպական թատերաբեմում․․․ 2008-ի ճգնաժամը կանխատեսած տնտեսագետ Շիֆի կարծիքով՝ 2026-ին կարձանագրվի դոլարի քայքայումն ու ԱՄՆ-ի նոր տնտեսական ճգնաժամը Ռուսները դադարեցրել են գերիների փոխանակումը. Զելենսկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Հունվարի 30-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարեկ Մանթաշյանը Հունվարի 30-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհանիսյանը Հունվարի 29-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը Հունվարի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արցախցի հասարակական-քաղաքական գործիչ Անաստաս Իսրայելյանը Հունվարի 29-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀ ԶՈՒ պահեստազորի փոխգնդապետ Տիգրան Չոբանյանը ԶԼՄ-ներին և «Իմնեմնիմի»-ի աջակիցներին հունվարի 29-ին` ժամը 16:00-ին հրավիրում ենք աջակցելու, Երևան քաղաքի քրեական դատարանի Ավանի նստավայրում (հասցե՝ Գյուլիքևխվյան 20), ապօրինի կալանավորված Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին Հունվարի 28-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունվարի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սեյրան Չիլինգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am