Հայաստանի սահմանի դիվանագիտական «պայթյունը»

Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Սաիդ Ղաթիբզադեն, ճեպազրույցում անդրադարձել է Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը:

«Իրանը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների տարածքային ամբողջականությանը»,-Ղաթիբզադեի խոսքը մեջբերում է mehrnews.com-ը: Նա նաև ընդգծել է, որ տարածաշրջանային համագործակցությունը տարածաշրջանում զարգացման, խաղաղության և կայունության հիմքն է:

Թեհրանից նման արձագանքը առավել քան ուշագրավ է, որովհետև վերջին օրերին համացանցում տեղեկություններ են տարածվում, որ Իրանը Ադրբեջանի հետ սահմանին զորավարժություններ է անցկացնում: Իրանի զինված ուժերը զգալի կենդանի ուժ ու տեխնիկա են տեղափոխում Ադրբեջանի հետ սահման, որտեղ լայնածավալ զորավարժություններ են նախատեսված Արաքս գետի հովտում, գրեց Военный обозреватель (ռազմական մեկնաբան) տելեգրամյան ալիքը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը հայտարարել էր, թե Իրանն իր տարածքում զինյալներին սովորեցնում է անօդաչու թռչող սարքեր կառավարել ու խոցող ռազմական սարքերից օգտվել։ Նախարարի խոսքով ՝ այդ ուսումնական հաստատությունների հիմնական մասը տեղակայված են Կաշենի օդանավակայանի տարածքում: Ըստ նրա, այստեղ վերապատրաստվում են զինյալներ Եմենից, Սիրիայից, Իրաքից ու Լիբիայից:

Մյուս կողմից, մի քանի օր է՝ Գորիս-Կապան ավտոճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական ոստիկանական անցակետ է հայտնվել: Բացի այդ, Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանական անցակետի ոստիկանները զինծառայողներին (Որոտանի տարածքի սահմանապահ զորքերին) հաց հասցնող քաղաքացիական ավտոմեքենա են կանգնեցրել։ Ադրբեջանցիները ստուգումներ են իրականացնում և մաքսատուրք են գանձում իրանցի վարորդներից։ Այս ամենն ակնհայտորեն մտահոգում ու նյարդայնացնում է հարևան Իրանին, և եթե Հայաստանի իշխանությունները խոսում են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ խաղաղություն հաստատելու հնարավորություններից, ապա Իրանում հստակ գիտակցում են, թե ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի միջոցով ինչ վտանգ կարող է առաջանալ Ադրբեջանից՝ Իրանից:
Խորհրդային միության քարտեզների համաձայն Հայաստանի Գորիս-Կապան ճանապարհի երկու հատվածները պատկանում են Ադրբեջանին, սակայն համաձայնություն է ձեռք բերվել, որ մինչև սահմանազատման գործընթացի սկսվելը փոխադրամիջոցները առանց արգելքի երթևեկեն, լրագրողներին ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին։ «Ինչպես գիտեք, Գորիս-Կապան ճանապարհի որոշ հատվածներում ադրբեջանցի ոստիկաններն ու սահմանապահները արդեն մի քանի օր է կանգնեցնում են իրանական բեռները Հայաստան տեղափոխող վարորդներին, որպես մաքսատուրք որոշակի գումարներ են գանձում իրանցի վարորդներից։ Ադրբեջանցիները օտարերկրյա տրանսպորտային միջոցներից մուտքի ու ելքի համար գանձում են ճանապարհային հարկ», - ասել է դեսպանը։

Նրա խոսքով, իրանական կողմը, այդ թվում՝ դեսպանատունը ջանքեր է գործադրում, որպեսզի այս հարցը հնարավորինս շուտ լուծում ստանա։ «Հայաստանի կառավարությունից ակնկալում ենք, որ Սյունիքում այլընտրանքային ճանապարհը շուտ կկառուցվի, խոսքը Տաթևի ճանապարհի մասին է, և իրանցի վարորդները բեռնափոխադրումները այս ճանապարհով անվտանգ և ապահով պայմաններում կկատարեն», - նշել է դեսպանը։

Այլ կերպ ասած՝ Թեհրանն ավելի հստակ է գիտակցում ու արձանագրում, թե կենսական ինչ նշանակություն ունի այդ ճանապարհները Հայաստանի ու Իրանի համար, քան Հայաստանի «թավշյա» իշխանությունը:

Պաշտոնական Թեհրանի համար սա ամենաբացասական ընթացքն էր, որը կարելի էր պատկերացնել, երբ այսօր արդեն Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարի մակարդակով անդրադարձ է կատարվում Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝ Ադրբեջանի կողմից շրջափակմանը ու նշվում, որ Թեհրանը մեծ նշանակություն է տալիս հարևան երկրների տարածքային ամբողջականությանը:

Ինչպես նկատում ենք, հարևան Իրանում ավելի հստակ են պատկերացնում ու արժևորում Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քան՝ Հայաստանի իշխանությունները:

Եվ ինչն է հետաքրքրական՝ այսքանն ասվում է Իրանից, որտեղ սովորաբար բավական զգույշ են, զուսպ, մշտապես դիվանագիտորեն են գնահատականներ տալիս...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3376 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am