Դավիթ Հարությունյանը վաղաժամ է համարում
Հայաստանի արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը վաղաժամ է համարում 2018 թ. ապրիլին Հայաստանում տեղի ունենալիք քաղաքական գործընթացների վերաբերյալ կանխատեսումներ անելը: Լրագրողների, թե որտե՞ղ է տեսնում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին 2018 թ. ապրիլից հետո, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «2018 թ. ապրիլի վերաբերյալ յուրաքանչյուր կանխատեսում պետք է լինի վաղաժամ, որովհետև երբ կգա 2018 թ. ապրիլը, այդ ժամանակ երկրում կարող է լինել այլ իրավիճակ՝ քաղաքական, արտաքին մարտահրավերներ և այլն: Եվ դա, իհարկե, հուշելու է մեզ, թե ինչ ճանապարհով պետք է առաջ գնալ»: Լրագրողներից մեկն ի պատսխան նկատեց, արդյոք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն Ազգային ժողովի առաջին նիստի ընթացքում ունեցած ելույթ, որում խոսեց 2040 թ. մասին վաղաժամ չէ, Դավիթ Հարությունյանը պատասխանեց. «Ցանկացած իշխող ուժ ծրագրում է, որ ինքը պետք է շարունակի լինել իշխող ուժ: Դա բնական է, դա քաղաքական տրամաբանություն է, որովհետև հակառակ դեպքում պարզ չէ, թե ինչու նրանք ընդհանրապես պետք է քաղաքականության մեջ մնան»,- եզրափակեց Հարությունյանը:
