Ինչ փոփոխություններ են սպսվում ՊՆ-ում
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր լրագրողներին տեղեկացրեց, որ Պաշտպանության նախարարությունը քննարկում է նախարարության կառուցվածքի լրջագույն ձևափոխման հարցը:Լրագրողները հարցին՝ ճի՞շտ են Գլխավոր շտաբի պետերի տեղակալների հաստիքների, այդ թվում՝ Հայկազ Բաղմանյանի հաստիքի կրճատման մասին տեղեկությունները, նշեց, որ Գլխավոր շտաբում փոփոխություններ են նախատեսվում, զորքերի ընդհանուր կառուցվածքում ևս կլինեն փոփոխություններ: « Հայկազ Բաղմանյանը երկար ճանապարհ անցած սպա է, ով կատարում է իր գործառույթը, որևէ կադրային փոփոխություն ՊՆ-ն նախապես չի մեկնաբանում: Նամանավանդ, որ ձեր նշած պաշտոնյան նշանակվում ու ազատվում է ՀՀ նախագահի կողմից: Բայց նման մտադրություն այդ պահին չկա»,- հավելեց նա: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ խոսքով ոչ թե հաստիքներ են կրճատվում, այլ կառուցվածքային ստորաբաժանումներ: «Եթե վարչության կազմում արհեստականորեն ձևավորված են բազմաթիվ բաժիններ՝ իրենց բաժնի պետերով, տեղակալներով և այլն, մենք մարդկանց առաջարկում ենք նոր գործառույթներն իրականացնել փոխլրացնող սկզբունքով, որն աշխատանքի արդյունավետությունը պետք է կտրուկ բարձրացնի: Մեզ պետք են ավելի շատ գործ անող մարդիկ և ավելի քիչ պաշտոնյաներ, որոնք համարում են, որ իրենք պետք է ղեկավարեն ևս 3-4 հոգու և առանձնապես շատ բան չանեն»,- պարզաբանեց նախարարը:
