Ադրբեջանցիները մեր եղբայրներն են. Վրաստանի վարչապետ
Ադրբեջանն ու ադրբեջանցիները մեզ համար պարզապես հարևաններ չեն, մենք ունենք հիանալի բարեկամական և եղբայրական հարաբերություններ: Այդ մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է Վրաստանի Մառնեուլիի շրջանի Ղիզիլաջլո գյուղում SOCAR-ի աջակցությամբ կառուցված մարզահամալիրի բացման արարողությանը:
«Այս 3 միլիոն լարիանոց նախագիծը մեր եղբայրության, բարեկամության և համագործակցության շատ լավ օրինակ է: Ես միշտ ասում եմ, որ ադրբեջանական պետությունը և ադրբեջանցիները մեր եղբայրներն են»-նշել է նա:
