Գազի գնի մշուշոտ ապագան․ երբեք չի կարելի վստահ լինել, որ Մոսկվայի պլանները չեն փոխվի

 ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ գազի սակագնի վերաբերյալ կա որոշակի անորոշություն՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գազի սակագինը Եվրոպայում հասել է ռեկորդային բարձր ցուցանիշի։ Սեպտեմբերի 15-ին գազի գինը եվրոպական ֆյուչերսային շուկայում պատմության մեջ առաջին անգամ գերազանցել է $950-ը հազար խորանարդ մետրի համար՝ օրվա ընթացքում ապահովելով սրընթաց աճ: Հաջորդող օրերին գնանշումները մի փոքր շտկվել են, սակայն օրական աճն, այնուամենայնիվ, շատ բարձր է` մոտ 13%:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, պատասխանելով «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Գևորգյանի հարցին, թե արդյոք կա՞ որոշակիություն 2022թ․Հայաստան մատակարարվող գազի սակագնի վերաբերյալ, ասել է․ «Ըստ էության, «Գազպրոմ» խմբի հետ բանակցությունները պերմանենտ բնույթ են կրում։ Մենք ամեն տարի անդրադառնում ենք սակագնի հարցին եւ փորձում ենք խոսել առնվազն գնի պահպանման, այլ ոչ ավելացման մասին։ Թեպետ կա պնդում «Գազպրոմ»-ի կողմից, որ 2013թ․ համաձայնագրով պայմանավորված եկամտաբերության չափն իրենց չի բավարարում։ Աշխատանքային պրոցես է, այժմ բանակցությունների գործընթաց է ընթանում, հուսով եմ՝ որեւէ անսպասելի զարգացում տեղի չի ունենա գազի գնի հետ կապված, երբ բանակցություններն ամփոփման փուլում լինեն, կկիսվեմ տեղեկատվությամբ»,- ասել է ՀՀ փոխվարչապետը։

Եվրոպայում ֆյուչերսներով գազի գնի աճը ոչ մի կապ չունի Ռուսաստանի հետ եւ չի ազդում Ռուսաստանից խողովակաշարով մատակարարվող գազի արժեքի վրա: ՌԻԱ Նովոստի գործակալության փոխանցմամբ՝ նման հայտարարություն է արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Այս գործընթացները որեւէ կապ չունեն Ռուսաստանի հետ, ավելին, գազի սփոթային գները չեն ազդում խողովակաշարով գազի գնի վրա, եւ Եվրոպայում գազ ստացողները չեն զգում այս փոփոխությունները, քանի որ այնտեղ գինը հաշվարկվում է այլ բանաձեւով»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ «Հյուսիսային հոսք-2»-ի շուտափույթ շահագործումը զգալիորեն կհավասարակշռի Եվրոպայում բնական գազի գինը, այդ թվում՝ սփոթային շուկայում: «Գազի պահանջարկը մեծ է, բացի այդ, դեռ պարզ չի՝ ինչպիսին կլինի ձմեռը, ցուրտ լինելու դեպքում, բնականաբար, ավելի շատ գազ կպահանջվի»,- նշել է նա:
Օրերս Հայաստան էր ժամանել «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը, որի հետ հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ ««Գազպրոմ»-ը էներգետիկայի ոլորտում Հայաստանի ռազմավարական գործընկերն է, և կառավարությունը կարեւորում է փոխշահավետ գործակցության զարգացումը»:

Ալեքսեյ Միլլերը վստահեցրել է, որ «Գազպրոմ»-ը պատրաստ է շարունակել իրականացնել ընկերության առջև դրված բոլոր խնդիրները: «Քննարկվել է նաեւ էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական համագործակցության ընթացքը եւ զարգացման հեռանկարները, անդրադարձ է եղել «Գազպրոմ» ընկերության գործունեությանը վերաբերող հարցերի: Երկուստեք կարեւորվել են ՀՀ էներգետիկ զարգացմանը, գազամատակարարման հուսալի համակարգի ձեւավորմանն ուղղված շարունակական ծրագրերը»,- ասված է կառավարության հաղորդագրության մեջ:

Մոսկվան հիմա հանգիստ կարող է գազի գինը օգտագործել որպես մահակ։ Հանուն արդարության պետք է ասել, որ այդ խնդիրը եղել է միշտ՝ բոլոր ժամանակներում գազի գինը երբեք բացառապես տնտեսական գործոն չի եղել։ Առավել ևս հիմա գազի գինը քաղաքական է, հատկապես երբ խոսքն ՀՀ-ի մասին է։ Ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ Մոսկվան ստացել է բացառիկ կամակատարի, և պատճառ չունի նրան պատժել գազի գնի բարձրացմամբ։ Բայց երբեք չի կարելի վստահ լինել, որ Մոսկվայի պլանները չեն փոխվել։


Հայկ Դավթյան

դիտվել է 1282 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am