Եթե Նաթան Պորտերի կանխատեսումն իրականություն դառնա՝ Վահան Քրոբյանը հրաժարական կտա

 

2021 թ. երկրորդ կիսամյակում Հայաստանի տնտեսության վերականգնման տեմպերը կպահպանվեն՝ տարին ամփոփելով 6.5% տնտեսական աճով. Արժույթի միջազգային հիմնադրամի թիմի ղեկավար Նաթան Պորտերի տարածած հաղորդագրությունն է:
Թվերն ամփոփվել են Հայաստանի իշխանությունների հետ անցկացված վիրտուալ հանդիպման ավարտին: 2022 թ. համար կանխատեսվում է 4.5% տնտեսական աճ: Հաղորդագրության մեջ նշվում է, որ արտաքին բացասական գործոնները և ռիսկերը շարունակում են աճել՝ ներառյալ աշխարհաքաղաքական լարվածությունը, արտաքին պահանջարկի դանդաղումը և համաշխարհային ֆինանսական շուկայի անկայունության աճը:
Ընդգծվում է, որ կառավարության հաջողությունները քաղաքական, արտաքին, ֆինանսական և հարկաբյուջետային կայունության պահպանման գործում նշանակալի են երկակի շոկերի՝ համաճարակի և ռազմական հակամարտության ֆոնին:
Արժույթի միջազգային հիմնադրամը շեշտում է, որ Հայաստանը կշահի հարկաբյուջետային և կառուցվածքային բարեփոխումների շարունակական իրականացումից, որոնք նաև նշված են կառավարության ծրագրում՝ ավելի ուժեղ, ավելի տևական ներառական աճ ապահովելու համար:
ԱՄՀ պաշտոնյաի այս կանխատեսումը չափազանց վատատատեսական է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի համար, որը թերևս հրաժարական կտա, եթե Նաթան Պորտերի կանխատեսումն իրականություն դառնա։
Դեռևս, ամիսներ առաջ երբ առջևում խորհրդարանական ընտրություններն էին, Վահան Քերոբյանը աննախադեպ հայտարարություն արեց։ «Եթե Հայաստանը երկնիշ տնտեսական աճ չունենա, հրաժարական կտամ», - այս տարվա ապրիլի 29-ին կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը:
Սա այն դեպքում, երբ այդ պահին Հայաստանի ֆինանսների նախարարությունն ու Կենտրոնական բանկը 2021-ի համար կանխատեսել են բավականին համեստ՝ համապատասխանաբան 3,2 և 1,4 տոկոս տնտեսական աճ։ Շուրջ 3,1 տոկոս աճ էլ կանխատեսել էր Համաշխարհային բանկը։ Երկրորդ կիսամյակի ավարտին Կենտրոնական բանկն ու Կառավարությունը վերանայել են տնտեսական աճի կանխատեսումը՝ սահմանելով համապատասխանաբար 5,4 և 6 տոկոս։ Երկնիշ աճի մասին խոսք չկա։

Հետագայում մեկ այլ առիթով Վահան Քերոբյանը հայտարարել էր, թե առաջիկա հինգ տարիներին Եվրամիության կողմից Հայաստանին հատկացվող 2,6 միլիարդ եվրո աջակցության փաթեթը կարող է հանգեցնել երկնիշ տնտեսական աճի։ Փաստորեն, Քերոբյանի հույսը ԵՄ-ի փողերն են եղել։ Բայց դրանք տնտեսության մեջ դեռ չկան և, ինչպես արդեն համոզվել ենք, այս տարվա համար ԵՄ աջակցությունը տնտեսական էֆեկտ ունենալ չի կարող։

Հայկ Դավթյան

 

դիտվել է 3337 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am