Անխուսափելի պատերազմի նախաշեմին

Ադրբեջանական կողմը նոր ռազմական բախում հրահրելու հստակ քաղաքականություն է որդեգրել։ Ամեն օր մի նոր սադրանք է տեղի ունենում հայ-ադրբեջանական շփման բոլոր հնարավոր գծերում։

Նախօրեին Գորիս-Կապան ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցի զինվորները կանգնեցրել են երեխաներ տեղափոխող հայկական քաղաքացիական միկրոավտոբուս, որը գալիս էր Արցախից։ Նրանք մոտ 10-15 րոպե թույլ չեն տվել, որ մեքենան շարժվի, նվաստացրել և սպառնացել են երեխաներին, որոնք Արցախի ֆուտբոլի պատանի հավաքականի խաղացողներ են եղել՝ 15-16 տարեկան պատանիներ՝ «Լեռնային Արցախը» թիմից։ Ադրբեջանցիները միկրոավտուբուսի վրայից քերելով մաքրել են Արցախի դրոշը և երեխաներին սպառանալից տոնով ասել, որ Արցախն Ադրբեջան է։ Սադրանքն ամբողջությամբ նկարահանել և տեսանյութը հրապարակել են համացանցում, որը տարածվել է ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական տիրույթում։

Այս դեպքից մեկ օր անց՝ սեպտեմբերի 18-ին, Գորիս–Կապան ավտոճանապարհին տեղավորված ադրբեջանցիներն էքսկավատորի շերեփով (ковш) հարվածել են «Ապավեն» ընկերությանը պատկանող հայկական պետհամարանիշով «Mercedes» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի խցիկին՝ վնասելով մեքենան։ Այս մասին Sputnik Արմենիային պատմել է ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը` հավելելով, որ վնասված ավտոմեքենան 2020թ–ի արտադրության է, դրա դիմաց ընկերությունը վճարել է 160 000 եվրո։ Նա նաև նշել է, որ սա առաջին դեպքը չէ, երբ իրենց բեռնատարների վարորդներին ահաբեկում են, իջեցնում ավտոմեքենաներից, ստուգում և այլն։

Ուստի ինքը հրահանգել է այսուհետ իրենց բոլոր ավտոմեքենաներին երթևեկել բացառապես Տաթևով անցնող շրջանցիկ ճանապարհով։ «Քանի որ այդ հատվածի վրա հիմնականում մեր կարճ բեռնատար ավտոմեքենաներն են երթևեկում, այնպես կոչված` ինքնաթափերը (самосвал), որոնք արտահանում են Քաջարանի, Ագարակի կոմբինատների խտանյութը, ես արդեն հրահանգել եմ շարժվել Տաթևով։ Դրանք կարճ մեքենաներ են ու դրանց երթևեկությունը Տաթևի ճանապարհով հնարավոր է»,– ասել է ընկերության տնօրենը։

Ինչ վերաբերում է Իրանից Հայաստան մտնող բեռներին, Գագիկ Աղաջանյանն առաջարկում է դրանք բեռնաթափել Մեղրիի մաքսատանն ու այնտեղից հայկական փոխադրողների փոքր չափի բեռնատարներով Տաթևի ճանապարհով հասցնել Երևան։
«Ես հասկանում եմ, որ դա ծախսատար է, բայց այդ ծախսը տրվելու է մեր ավտոփոխադրողներին և ոչ թե ադրբեջանցի, այսպես կոչված, ռեկետյորներին։ Իրանցիներն էլ իրենց հերթին ավելի պակաս գանձում կանեն, քանի որ բեռնաթափումը տեղի է ունենալու Մեղրիում, ոչ թե Երևանում»,– ասել է նա։

Իսկ այն, ինչ տեղի է ունենում այսօր Գորիս–Կապան ճանապարհին, Գագիկ Աղաջանյանի հաշվարկով, միայն զուտ տնտեսական առումով Հայաստանի տարածքում միջազգային բեռնափոխադրումների գինը 1 տոննայի համար թանկացնում է 13 դոլարով։ «Մի ուղղությամբ անցնելու դեպքում` 130 ԱՄՆ դոլար, վերադարձը` ևս 130, այսինքն միասին` 260։ Հաշվի առնելով, որ միջազգային փոխադրումներ իրականացնող մեքենաների հիմնական մասը փոխադրում է մոտավորապես 20 տոննա բեռ, 1 տոննայի փոխադրումը միայն Հայաստանի տարածքում 13 դոլարով թանկանում է։ Դա ահռելի մեծ թիվ է»,– ասել է նա և որպես լուծում առաջարկել՝ հրաժարվել այդ ճանապարհից։

Փաստորեն, ադրբեջանական կողմն արդեն հասել է իր նպատակին՝ նա գրավել է Զանգեզուրի ամենակարևոր օղակներից մեկը՝ Գորիս-Կապան ճանապարհը և սադրիչ գործողություններով արդեն պարտադրում է հրաժարվել այդ ճանապարհից։ Դիմադրության չհանդիպելու դեպքում հաջորդաբար ադրբեջանական կողմը պահանջելու է նաև Սյունիքի մնացած հատվածները և Սևանա լճի Շորժայի ափը, ապա Վարդենիսը, ինչի մասին Ալիևը բազմիցս հայտարարել է։ Կարելի է չկասկածել, որ հաջորդաբար թիզ առ թիզ նա պահանջելու է ողջ Հայաստանը։

Ու քանի դեռ Հայաստանի իշխանությունը, անվտանգություն պահանջելու և հայկական տարածքները պաշտպանելու փոխարեն, Սովետական Միության քարտեզների մասին է խոսում՝ ընդ որում անգամ չիմանալով, որ սովետական տարիներին հայ-ադրբեջանական քարտեզը մի քանի անգամ է գծվել, մենք ամեն օր ունենալու ենք նոր սադրանքներ, նոր զոհեր ու նոր տարածքային կորուստներ։ Նրանք, ովքեր ընտրեցին Նիկոլ Փաշինյանին ու նրա խոստացած ապագան, թերևս չեն հասկանում, որ նոր պատերազմը գնալով անխուսափելի է դառնում։ Այսինքն՝ մենք տվեցինք Արցախի 70 տոկոսը ոչ թե խաղաղության դիմաց, այլ նրա համար, որ բացենք Հայաստանը հանձնելու դարպասները։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 2615 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am