«Երկիր Ծիրանի» խմբակցությունը դիմում է հղել Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանին

Պարոն Վահե Նիկոյանին, Երևանի քաղաքապետի տեղակալ Արգիշտի 1, Երևան, 0015, Հայաստանի Հանրապետություն Դիմում ՀՀ կառավարության 23.06.2017 թվականի նիստի օրակարգում ներառված 55-րդ հարցը վերաբերում էր՝ «ներդրումային ծրագրերին հավանություն, «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություններին հողամաս նվիրաբերելուն համաձայնություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծին, որի հեղինակը և զեկուցողը Տարոն Մարգարյանն էր: Ըստ ՀՀ կառավարության 23.06.2017 թվականի նիստի օրակարգում ներկայացված փաստաթղթերի՝ «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների տնօրենները 19.06.2017 թվականի համատեղ դիմումով Երևանի քաղաքապետարան են ներկայացրել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում 110 հա կիսափակ ջերմոցային համալիրի և բորբոսով պանրի գործարանի կառուցման ներդրումային ծրագրեր՝ խնդրելով այդ ծրագրի իրականացման համար ընկերությանն անհատույց սեփականության իրավունքով օտարել Նորագավիթ թաղամասին հարող տարածքում առկա համայնքային սեփականություն հանդիսացող մոտ 163.2 հա հողամաս: Այս կապակցությամբ խնդրում եմ մանրամասն և համապարփակ տեղեկատվություն տրամադրել հետևյալի վերաբերյալ. 1. «Սպայկա» և «Արմսանպրոդակտ» ՍՊԸ-ների տնօրենների 19.06.2017 թվականի համատեղ դիմումը, դիմումին կից ներկայացված փաստաթղթերը, եթե առկա են։ 2. Քաղաքապետարանի կողմից սույն դիմումի քննարկման կարգը, այդ թվում՝ - արդյոք դիմումը ներկայացվե՞լ է Երևանի քաղաքապետարանում գործող հանձնաժողովներին, եթե այո, ապա ո՞ր հանձնաժողովներին է ներկայացվել: Կից ներկայացնել նաև այդ հանձնաժողովներից ստացված եզրակացությունների պատճենները , եթե առկա են, - արդյոք անցկացվե՞լ են քննարկումներ, եթե այո, ապա ե՞րբ են անցկացվել, ովքե՞ր են ներկա գտնվել դրանց (նշել վարչությունները, բաժինները ու աշխատակիցներին): Կցել նաև քննարկումների արձանագրությունների պատճենները, եթե առկա են։ 3. Տեղեկացվե՞լ են արդյոք ավագանու անդամներն այս դիմումի և Քաղաքապետարանի կողմից նման նախագծի մշակման մասին, եթե այո, ապա որ խմբակցությունները, ե՞րբ և ինչպե՞ս (կցել նաև այդ հաղորդագրությունը)։ 4. Կառավարության նիստին ներկայացված փաստաթղթերից բացի ( ամփոփագիր, տեղեկանք հիմնավորում, երեք հավելված, որոշման նախագիծ) արդյոք Քաղաքապետարանում առկա են այս դիմումին և նախագծին առնչվող այլ փաստաթղթեր ևս, եթե այո, ապա տրամադրել դրանց պատճենները։ 5. Տրամադրել նվիրաբերվող հողատարածքների հստակ հասցեները՝ նշելով յուրաքանչյուրի չափն ու սեփականության ձևը։ 6. Նշել, արդյոք այդ հողատարածքները՝ անկախ սեփականության ձևից, որևէ կերպ ծանրաբեռնվա՞ծ են, այդ թվում՝ շինություններով, կոմունիկացիոն գծերով և այլն։ 7. Արդյոք նվիրաբերված բոլոր հողատարածքները պատկանու՞մ են Երևան համայնքին, եթե այո, ապա տրամադրել իրավական հիմքը։ 8. Նշել, արդյոք այս հողատարածքները ներգրավվա՞ծ են Երևանի հաշվեկշռում, որպես ակտիվ։ 9. Արդյոք կատարվե՞լ է այս գործարքի՝ անհատույց տրամադրման, եկամտաբերության (կորցված եկամտի) հաշվարկ Երևան համայնքի համար։ Ի՞նչ չափանիշներով է սույն հողատարածքների նվիրատվությունը համարվել ավելի գերադասելի, քան ներդրում կատարելը կամ վաճառքը։ 10. Նշել նաև, թե ո՞ր իրավական ակտերով է իրավասություն վերապահվել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմին՝ մշակելու այս նախագիծը։ Մանրամասն ներկայացնել, նախագծի մշակմանը ներգրավված աշխատակիցների անուն ազգանունը, պաշտոնը և նախագծի մշակման մեջ նրանց կատարած աշխատանքների համառոտ նկարագիրը։ Հարգանոք` Զարուհի Փոստանջյան Երևանի ավագանու «Երկիր Ծիրանի» խմբակցության ղեկավար

դիտվել է 40 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am