Հաճախորդներ են գործուղվում խորհրդարան. նպատակը հայտնի է

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի կազմում Նիկոլ Փաշինյանը որոշել է սեփական օգտագործման ընդդիմադիրներին ներկայացնել, որոնք կապահովեն իշխանական էժանագին շոուն։ Եւ, այսպես, ըստ ամենայնի ներկայացված կլինեն արտախորհրդարանական երեք ուժեր ՝ Փաշինյանի փաստաբանը դարձած Նորայր Նորիկյանը, բունկերի տիրակալ Սամվել Բաբայանը եւ Դավիթ Սանասարյանը։ Նորայր Նորիկյանը չի հերքել այս տեղեկությունը՝ ասելով, որ իրենց ինչ-որ կազմ է ընտրել։
Ինչպես հայտնի է, Նիկոլ Փաշինյանն արդեն երկու անգամ հանդիպում է ունեցել արտախորհրդարանական ուժերի հետ և առաջարկել համագործակցել տարբեր ոլորտներում, այդ թվում` ներկայացվածություն ունենալ քննիչ հանձնաժողովի կազմում։ Մամուլում եղան հրապարակումներ, որ պատերազմի հարցերով քննիչ հանձնաժողովի կազմը ըստ օրենքի պաշտպանության մշտական հանձնաժողովի կազմն է եւ այլ անձինք իրավունք չունեն մասնակցել քննիչ հանձնաժողովի կազմում, եթե հրավիրյալ չեն, հետեւաբար Նիկոլ Փաշինյանի ցուցումով այդ հանձնաժողովը ամեն անգամ կհյուրընկալի Փաշինյանի հաճախորդներին։
Նորիկյանը ժամանակին խելքը գլխին փաստաբան էր, երբեմն-երբեմն Նիկոլ Փաշինյանին սուր քննադատության էր ենթարկում, բայց երբեւէ չէր անցնում կարմիր գծերը, քանի որ շրջապատում հասկացել էին, որ պաշտոնի ակնկալիք ունի։ Պատերազմից հետո ավելի ռադիկալ դարձավ, թերեւս գում էր իշխանափոխության հոտ եւ ուզում էր պատեհ պահին պատեհ նավում հայտնվել։ Երբ քաղաքական գործընթացները շարժվեցին արտահերթ ընտրությունների ուղղությամբ, փաշինյանը ձեւավորեց հաճախորդաց դասը ու Նորիկյանը կուսակցություն հիմնեց՝ մասնակցեց, բայց չհաղթահարեց անցողիկ շեմը։ Նախընտրական շրջանում նա խաղում էր երկու լարի վրա՝ մեկ Նիկոլ Փաշինյանին էր քլնգում, մեկ նախկիններին, կամ օրվա ընդդիմությանը, աշխատում էր պահել բալանսը, սակայն ընտրություններից հետո երբեմնի անաչառ փաստաբանը պատռեց դիմակը, ցույց տվեց իրական դեմքը, որ կապիտուլանտի աջակից էր՝ արյունոտ ու մեղսավոր։ Հավանաբար Փաշինյանը նրան որոշել է անգործ չողնել, հատուկ առաքելությամբ գործուղել հանձնաժողով, որ շարունակի հետընտրական գիծը՝ հարվածի ընդդիմությանն ու նախկիններին եւ մի քանի կոպեկ թուլափայ նետել նրա վրա։
Հաջորդը նիկոլահպատակ Սամվել Բաբայանն է, պատերամի օրերին բունկերի տիրուհի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գլխավոր դաշնակիցը։ Թե ինչպես Արցախ ազատագրած գեներալը դարձավ Ալիեւի կոշիկը լիզողի գլխավոր դաշնակիցը եւ որն էր այդ ամենի գինը, մամուլում եւ մեր էջերում տասնյակ հրապարակումներ ենք ունեցել եւ կարիքը չկա թարմացնելու հիշողությունը։ Սամվել Բաբայանն անձամբ է մասնակիցը դարձել խայտառակ պարտության, Մովսես Հակոբյանը առաջինն էր, որ խոսեց Լելե Թեփեի ձախողված օպերացիայի մասին, որն անձամբ Սամվել Բաբայանն է ղեկավարել։ իհարկե, Բաբայանը մի քանի հարցազրույց տվեց , փորձեց արդարանալ, բայց հակասական մտքերից պարզ դարձավ, որ նա կատարում է կապիտուլանտի պատվերը։

Դե իսկ Դավիթ Սանասարյանի մասին խոսելը զավեշտի ժանրից է։ Քաղաքական զրո կապիտալ ունեցող երիտսորոսականի քաղաքական անփառունակ վախճանը կնքեց Նիկոլ Փաշինյանը՝ ՊՎԾ պետի պաշտոնից նրան խայտառակ կերպով դուրս թողնելով։

Անի Սահակյան

դիտվել է 1655 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am