Կարգալույծ է արվել Արամ Աթեշյանը
Պոլսո Հայոց պատրիարքարանի եկեղեցական խորհուրդը պաշտոնապես զրկել է Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդի պաշտոնից:22 կողմ, 2 դեմ ձայնով Արամ Աթեշյանի պաշտոնանկության մասին որոշումը կայացվել է այս առավոտ։ Հիշեցնենք, որ Պոլսո պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը կոմայի մեջ է գտնվում 2008թ.-ից և փաստացի չի կարող կատարել պատրիարքի իր լիազորությունները։ Նրա փոխարեն այդ լիազորությունները կատարում էր Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որն ընտրված էր ոչ թե համայնքի, այլ պետության կողմից: Դրանից հետո Ստամբուլի հայ համայնքը վերջին ամիսներին ամենատարբեր միջոցներով բոյկոտել է Աթեշյանի մատուցած պատարագներն ու ելույթները, կազմակերպել ստորագրահավաքներ՝ պահանջելով Աթեշյանի հրաժարականը:Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը մայիսի 25-ին պաշտոնապես հրաժարական է տվել, ինչից հետո արքեպիսկոպոս Բեկչյանը, վերադառնալով Ստամբուլ, ստանձնել էր պատրիարքի տեղապահի պարտականությունները: Արամ Աթեշյանը, սակայն, պարբերաբար ձգձգում էր իր հրաժարականը գրավոր ձևակերպելու ու պաշտոնականացնելու հարցում, ինչի պատճառով էլ Եկեղեցական խորհուրդը ստիպված է եղել քվեարկության միջոցով կարգալույծ անել վերջինիս։
