Գյումրու կենտրոնում բացվել է Սուքիասյանների «Պլազա Վիկտորիա» հյուրանոցը/տեսաշար/
Հունիսի 27-ին հնագույն և հրաշալի Գյումրի քաղաքի կենտրոնում՝ Վարդանանց հրապարակում բացվեց «Պլազա Վիկտորիա» հյուրանոցը:Գիտակցելով, որ Գյումրին ինքնին թանգարան է բաց երկնքի տակ, պահպանվել է այս գեղեցիկ շինության պատմական դիմագիծը՝ տալով նրան նոր շունչ, նոր կյանք: Հյուրանոցը կառուցվել է համաձայն եվրոպական ստանդարտների և հագեցած է արդի տեխնիկական անհրաժեշտ միջոցներով:Գյումրին, որպես ինքնատիպ կոլորիտ ու հարուստ մշակույթ ունեցող քաղաք, զբոսաշրջության խոշոր կենտրոն դառանալու մեծ ներուժ ունի, իսկ «Պլազա Վիկտորիա» հյուրանոցը իր հյուրընկալ դռները բացելով այցելուների առջև, կնպաստի քաղաքի բարգավաճմանը և զբոսաշրջության զարգացմանը ՀՀ-ում:Ինչ-որ չափով լուծվել է այնպիսի սոցիալական խնդիր, ինչպիսին զբաղվածությունն է: Նորաբաց հյուրանոցում աշխատանքի են անցել տարբեր տարիքի 25 մարդ: Հյուրանոցն ունի շքեղ ու հարմարավետ կահավորված 25 սենյակ՝ նախատեսված 40 հյուրի համար: Գործնական և գիտական միջոցառումների համար գործում է կոնֆերանս դահլիճ, հյուրերի տրամադրության տակ են նաև բանակցությունների սենյակներ:Իսկ հյուրանոցի տարածքում գտնվող երկու ռեստորանները կգործեն թե՛ հյուրերի և թե՛ հյուրասեր ու հյուրընկալ գյումրեցիների համար:Նրանք կարող են օգտվել եվրոպական խոհանոցի ճաշացանկով «ՍԻՄՈՆԱ» ռեստորանից՝ նախատեսված 100 հյուրի համար: Այն հարմար է տարբեր միջոցառումների` հարսանյաց հանդեսների, ծննդյան տարելիցների, ամենօրյա հանդիպումների և հյուրասիրությունների համար:Իսկ «Գոստեվոյ Դվոր» անունը կրող մյուս ռեստորանում հյուրերը կարող են ճաշակել ազգային խոհանոցի ինքնատիպ ճաշատեսակներ՝ պատրաստված ավանդական թոնրի մեջ:Այցելուները կարող են ճաշակել ազգային խոհանոցի ճաշատեսակներ և պարզապես վայելել հաճելի հանգիստ բացօթյա տարածքում:Բարի գալուստ «Պլազա Վիկտորիա» հյուրանոց:
