«Սասնա ծռերի» 14-ի գործով դատական նիստը հետաձգվեց
Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում «Սասնա ծռերից» 14-ի գործով արտագնա դատական նիստը՝ դատավոր Արտուշ Գաբրիելյանի նախագահությամբ մեկնարկեց ուշացմամբ և հետաձգվեց։ Նախքան դստական նիստի մեկնարկը ամբաստանյալներին ուղեկցող գումարտակի և ամբաստանյալներ Մխիթար Ավետիսյանի, Սմբատ Բարսեղյանի և Արեգ Կյուրեղյանի միջև վեճ տեղի ունեցավ:Ամբաստանյալներին հեռացրին նիստերի դահլիճից։ Պաշտպանները չկարողացան մուտք գործել նիստերի դահլիճ և մասնակցել նիստին։ Դատական կարգադրիչները, փաստաբանների խոսքով՝ զննության փոխարեն խուզարկություն են իրականացնում, ինչն օրենքով արգելված է։ Պաշտպաններ Ինեսսա Պետրոսյանը, Տիգրան Հայրապետյանը, Արա Զաքարյանն ու այլ պաշտպաններ արգելեցին իրենց խուզարկել։ Նիստը նախագահող դատավոր Արտուշ Գաբրիելյանն ասաց, որ նիստը հետաձգվում է դատավարության կողմերի ներկայությունն ապահովելու համար։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց հուլիսի 12-ին։
