Փաշինյանը մղում է իր պես «ռեկետյորության»

Կառավարության սեպտեմբերի 16-ի նիստի օրակարգի չզեկուցվող հարցերի թվում էր նաև «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծին հավանություն տալու մասին հարցը:
Այս որոշմամբ կառավարությունը նպատակ ունի արգելել շահումով խաղերի կամ տոտալիզատորի գովազդը:
«Արգելվում է շահումով խաղի կամ ինտերնետ շահումով խաղի կամ խաղատան կամ խաղասրահի կամ տոտալիզատորի կամ դրանց կազմակերպիչների ցանկացած տեսակի գովազդը, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ կամ համացանցով, բացառությամբ իր պաշտոնական կայքի կամ խաղատների կամ շահումով խաղերի կամ ինտերնետ շահումով խաղերի կամ տոտալիզատորի (խաղասրահ, բուքմեյքերային գրասենյակ) շենքերի, շինությունների կամ սրահների մեջ կամ վրա, Հայաստանի Հանրապետության սահմանային մուտքի կետերում, ինչպես նաև առնվազն չորսաստղանի կարգին համապատասխան որակավորման պահանջներին և չափանիշներին համապատասխան հյուրանոցներում տեղադրվողների կամ սույն հոդվածով սահմանված դեպքերի, իսկ խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի գովազդը թույլատրվում է նաև խաղարկությունով կամ համակցված վիճակախաղի վաճառակետերում»,- նշվում է օրենքի փոփոխվող հոդվածներից մեկում:
Նշենք, որ լրատվամիջոցներում շահումով խաղերի գովազդների վերաբերյալ մեկ անգամ արդեն սահմանափակումներ են իրականացվել , համաձայն դրանց գովազդ կարող է լինել միայն գիշերը 22,00-07,00-ն: Այժմ իշխանությունները որոշել են ամբողջովին արգելել գովազդը՝ զրկելով լրատվամիջոցներին ֆինանսական այս աղբյուրից:
Նախագծի ընդունման արդյունքում ըստ հեղինակների՝ ակնկալվում է պայքարել խաղամոլության դեմ՝ հաշվի առնելով մարդկանց սոցիալ-տնտեսական վիճակը:
Փաստորեն, երեք տարի շարուակ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ողջ երկիրը պատեցին շահումով խաղերի գովազդային վահանակներով, քանզի իշխանության ամենամեծ մեկենասներից մեկը «Վիվառո» ընկերության սեփականատեր Վիգեն Բադալյանն է՝ Վիվառոյի Վիգենը,ավելին որոշ տեղեկություններով այս փոփոխությունն է նրա բիզնես շահերը սպասարկելու, դաշտում մոնոպոլ դարձնելու համար է արվում, գովազդի արգելք մտցնելով՝ փորձում են մյուս ընկերություններին առհասարակ դուրս մղել շուկայից։

Քանզի Վիվառոյի Վիգենն է ապահովում հեղափոխականների ուրախ կյանքը, ֆինանսավորում է կուսակցական խնջույքները, անգամ որոշ իշխանականների միկոնոսյան հանգստի ծախսերն է իր վրա վերցնում: Ողջ երկիրը նարկոտիկի պես երեք տարի դրել են խաղամոլության վրա, ամեն քարի ու թփի տակ անգամ Վիվառոյի գովազդն է դրված, Հայաստանում խաղամոլությունը դարձել է կենսակերպ, հիմա արիուտես արգելում են գովազդը: Պարզից էլ պարզ է, որ այդ ամենը լրատվամիջոցների դեմ է, քանզի խաղամոլները չեն նայելու գովազդին ու եթե չլինի գովազդ, ապա չեն խաղալու: Առավել եւս, որ գովազդն արգելվում է լրատվամիջոցներում, իսկ փողոցներում՝ ոչ: Եթե պայքարը խաղամոլության դեմ է, այլ ոչ թե ԶԼՄ-երի, ապա հիմնովին մաքրեք երկիրը այդ պաստառերից:
Նիկոլ Փաշինյանն իրականում սա հերթական մահակն է կախում լրատվամիջոցների խոսքի ազատության գլխին: Այս մարդը ուրույն պատկերացումներ ունի դաշտի ֆինանսավորման վերաբերյալ, հիմա կամ մղում է իր պես ռեկետյորության, որն անում էր ժամանակին ու պահում էր իր թերթը, օլիգարխներից նիվաներ ու կապոցներ ստանալով, կամ էլ ինքնաոչնչացման, նա փակում է օրինական ճանապարհով՝ գովազդով աշխատելու ուղին:
Առանց այն էլ հետպատերազմական ավերված տնտեսության պարագայում ԶԼՄ-ների աշխատանքը մի քանի անգամ բարդացել է, գովազդատուների խնդիր կա, տնտեսություն տրաքած է:Իհարկե, որեւէ մեկը չի խրախուում խաղամոլությունը եւ լավ կլիներ, որ ընդհանրապես որեւէ կերպ չգովազդվեր այս ոլորտը, բայց երբ երկրիդ տնտեսությունն ավերակ է, բոլոր կայացած ոլորտները հետպատերազմական տռավմայի են ենթարկվել, ֆինանսական խնդիրներ ունեն եւ դա ուղիղ ազդեցություն ունի նաեւ մամուլի վրա, ապա այս պարագայում կտրել ֆինանսավորման առանց այն էլ սակավ աղբյուրներից մեկը, ուղղակի կնշանակի գլխատել խոսքի ազատությունը:

Անի Սահակյան

դիտվել է 393 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am