Video of the bizarre moment when President @realDonaldTrumpcalled me over during his call with Taoiseach @campaignforLeoVaradkar. @rtenews
«Ապա մոտեցեք այստեղ». Իռլանդիայի վարչապետին ընդհատելով՝Թրամփը հաճոյախոսել է լրագրողուհուն/տեսանյութ/
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրափն Իռլանդիայի նոր վարչապետ Լեո Վարադքարի հետ հեռախոսազրույցի ժամանակ ընդհատել է խոսակցությունը, որպեսզի հաճոյախոսություն անի Իռլանդիայի ռադիոյի եւ հեռուստատեսության (RTE) լրագրողուհուն: Լրագրողուհին Սպիտակ տան Ձվաձեւ առանձնասենյակում կայացած զրույցի տեսագրությունը զետեղել է Twitter-ի իր էջում։ «Իսկ դուք որտեղի՞ց եք: Ապա մոտեցեք այստեղ»,- դիմել է Թրամփը լրագրողուհի Կատրինա Փերիին: «Մեզ մոտ այստեղ իռլանդական մամուլի այնքան գեղեցիկ ներկայացուցիչներ կան: Կատրինա Փերի, իսկ նա հիանալի ժպիտ ունի, հուսով եմ դուք նրան այդտեղ չե՛ք նեղացնի»,- հեռախոսով ասել է նա Վարադքարին:


