Փաշինյանը խոսեց դավադիր պայմանավորվածության մասին

Կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով պատգամավորների հարցերին որքան էլ փորձեց ստել, մանիպուլացիաներ ու կրուտիտներ անել, մեղքը սովորության պես գցել նախկինների գրպանը, իսկ երբեմն էլ ուղղակի չպատասխանել հարցերին, այդուհանդերձ մի շարք վտանգավոր խոստովանություններ արեց: Օրինակ, խոսելով Գորիս-Կապան ճանապարհահատվածին տեղակայված մաքսակետի մասին, նա պնդեց ավելի վաղ հնչեցրած տեսակետը, որը ադրբեջանական անունով՝ Էյվազլի էր կոչել: Ասաց, որ այդ հատվածը չի ացնում Հայաստանի տարածքով, ասել է, թե այդ տարածքը Ադրբեջան է:
«Ասում եք, թե Ադրբեջանը կանգնեցնում է իրանական մեքենաներն ի պատասխան նրա, որ մենք միջանցք չենք տալիս։ Փաստորեն, սրանք Ադրբեջանի հերթական ապօրինի գործողություններն են, սադրանք են՝ մեզ ճնշելու, որպեսզի տրամադրենք միջանցքը։ Պարզ է, որ հայկական շահը թելադրում է, որ մենք միջանցք չենք տալու։ Այսինքն, Ադրբեջանն ամեն անգամ նման սադրանքի է գնալու, իսկ մենք համարժեք գործողություններ չենք իրականացնում։ Լավ, այսքան պարտվողական քաղաքականությամբ մենք ինչքա՞ն զիջումների ենք պատրաստ գնալու։ Երաշխիք կա՞, որ հայկական մեքենաները չեն կանգնեցնելու, որ Սյունիքի գյուղերը նորից շրջափակման մեջ չեն հայտնվելու»,- դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական վտանգավոր խոստովանությունն արեց. «Մեր գյուղերը շրջափակման մեջ չեն հայտնվել եւ չեն հայտնվելու։ Կա՞ն արդյոք ռիսկեր, այո, կան ռիսկեր, եւ կառավարությունն այդ ռիսկերը կառավարելու համար ձեռնարկում է բոլոր անհրաժեշտ միջոցառումները»։

Նույն դաշինքից Հռիփսիմե Ստամբուլյանը նկատեց, որ վտանգավոր հայտարարություն է արվում, հետաքրքրվեց՝ մինչև ե՞րբ է այս վիճակը շարունակվելու: Սակայն Փաշինյանի փոխարեն պատասխանեց Սուրեն Պապիկյանը՝ ասելով, որ այլընտրանքային ճանապարհ կա: Սա նշանակում է, որ մենք այլեւս կորցրել ենք մեր վերահսկողությունն այդ հատվածի նկատմամբ եւ դա ադրբեջանական ճանապարհ է:
Մեկ այլ դրվագով Փաշինյանը խոստովանեց, որ Ադրբեջանի հետ բանավոր պայմանավորվել է, այսպես կոչված սովետական Ադրբեջանի մտացածին սահմանները վերականգնելու հարցում։ Ինչո՞ւ բանավոր, որովհետև այդ մասին երբևէ խոսք չի եղել արցախյան կարգավորման բանակցային գործընթացում, բառ անգամ չկա 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ կապիտուլյացիոն հայտարարության մեջ։ Այդ մասին ակնարկ չկա նաև 2021թ. հունվարի 11-ի եռակողմ հայտարարության մեջ։
«Գիտեք, որ 2020թ․ դեկտեմբերին մենք իրականացրինք ՀՀ ԶՈՒ դիրքերը ՀՀ-ի՝ խորհրդային միությունից ժառանգած սահմանների հետ համապատասխանեցնելու գործընթաց, եւ այն իրականացվել է՝ ռազմական նոր էսկալացիայից խուսափելու համար։ Խնդիրն այն է, որ այս համատեքստում 2010թ․ ՀՀ ԱԺ ընդունած վարչատարածքային բաժանման մասին օրենքում արձանագրված է, որ Շուռնուխի եւ Որոտանի վարչական սահմանները համապատասխանում են հայ-ադրբեջանական սահմանին։ ԽՍՀՄ ժամանակ այդ հատվածում խորհրդային ՀՀ-ի եւ խորհրդային Ադրբեջանի գոյություն ունեցած վարչական սահմանն է, որը հետո վերածվել է պետական սահմանի եւ այս իրողությունն է ընդունվել որպես հիմք»,-այդ հակապետական քայլի մեղքը փորձեց գցել նախկինների գրպանը՝ ասելով, թե վարչատարածքային բաժանման մասին հայտնի օրենքով է այդպես:
Հիշեցնենք, որ 2020թ. նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ (բացառությամբ Աղդամի, Քարվաճառի և Քաշաթաղի շրջանների) հստակ գրված է, որ կողմերի զորքերը կանգ են առնում այնտեղ որտեղ գտնվում են լիակատար հրադադարի պահին։ Դա ենթադրում է, որ (ըստ 2021թ. հունվարի 11-ի հայտարարության) հետագա սահմանազտման աշխատանքների արդյունքում և միայն միջպետական համաձայնագրով կարող են պետական հանձնաժողովները համաձայնվել վերջնական սահմանանշման շուրջ։ Այնինչ, մինչև սահմանազատումը, Նիկոլ Փաշինյանն արագ դուրս բերեց զորքերը նաև Կովսականի և Սանասարի շրջաններից, բացելով թշնամու ճանապարհը դեպի Հայաստան:

Ինչ վերաբերում է 2010թ. «Վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքին , ապա այն ընդունվել է դեռեւս 1995թ-ին , իսկ 2010թ.-ին փոփոխությունների է ենթարկվել, եւ դրանով Ադրբեջանի հետ պետական սահման չի որոշվել կամ տեղորոշել, որովհետև այդ օրենքը ոչ մի կապ չունի պետական սահմանների որոշման հետ։ Ինչպես հուշում է դրա անունը, այն Հայաստանի վարչատարածքային բաժանման մասին է, այսինքն՝ դրանով ամրագրվում և նկարագրվում է ոչ թե երկրի արտաքին-պետական, այլ ներքին սահմանները՝ համայնքների : Իսկ Ադրբեջանի հետ Հայաստանը մինչ օրս սահմանի վերաբերյալ պայմանագիր չի կնքել:

Անի Սահակյան

դիտվել է 1112 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am