Հետապնդումների նոր ալիք՝ ՀՀ-ում

Այսօր Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքով տեղեկացրեց, որ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը: Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից Ս. Ղուկասյանին առաջադրվել էր մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով և միջնորդություն ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ:

Սպարտակ Ղուկասյանը օգոստոսի 19-ին ձերբակալվել էր իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու կասկածանքով։ Քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ Ղուկասյանը մեղադրվում է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքի համար։
Քննչական մարմնի տարածած հաղորդագրության համաձայն՝ <<Գյումրիի նախկին քաղաքապետի որդին ձերբակալվել է Գյումրիի մի բնակչուհու դիմումի հիման վրա: Վերջինս տեղեկացրել է, որ Սպարտակ Ղուկասյանը օրեր առաջ երեք-չորս տղամարդկանց հետ մտել է իր տան բակ՝ իր թոռան հետ պարզաբանումներ կատարելու նպատակով։ Դրանից հետո ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության աշխատակիցները, քաղաքացու դիմումում մատնանշված հանգամանքներն ստուգելու նպատակով, այցելել են Գյումրու նախկին քաղաքապետի բնակության վայր, սակայն Սպարտակ Ղուկասյանը նախ հրաժարվել է տան դուռը բացել, այնուհետև՝ ժամեր անց, զանգահարել է Ոստիկանության Կումայրիի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետին, սպառնացել բռնություն գործադրել նրա նկատմամբ` կապված վերջինիս կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ:
Հարուցված գործով քրեական հետախուզության բաժանմունքի պետը ճանաչվել է տուժող>>:
Առաջարկում ենք մեկ անգամ եւս կարդալ քննչականի հաղորդագրությունը եւ կտեսնեք, որ ընդամենը մեկ կնոջ հաղորդման հիման վրա կառուցված քրեական գործ է, իսկ թե ինչպես է <<տուժել>> բաժանմունքի պետը, դեռ պետք է հասկանալ: Այն, որ Գյումրու նախկին քաղաքապետի որդու անունն առաջին անգամը չէ, որ շրջանառվում է աղմկահարույց պատմության մեջ, չի տալիս որեւէ հիմք պնդելու, որ նա մեղավոր է: Իսկ առհասարակ կալանքը խափանման միակ միջոցը չէ, որ կարելի է կիրառել: Պարզից էլ պարզ է, որ ՏԻՄ ընտրություններից առաջ Հայաստանում հետապնդումների նոր ալիք է սկսվել: Նիկոլ Փաշինյանը, որ ժամանակին Սերժ Սարգսյանի իշխանությանը դատափետում էր նման գործելաոճի համար, այժմ կատարելագործված է դա իրականացնում: Վարդան Ղուկասյանն ու իր մերձավորները խորհրդարանական ընտրություններին աշխատել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի համար, ենթադրվում է, որ ՏԻՄ ընտրություններին նույնպես ունեն հետաքրքրություններ, չնայած սեփական թեկնածու չեն առաջադրել, բայց հաստատ որեւէ թեկնածուի աջակցություն կցուցաբերեն: Հենց այս պատճառով էլ Փաշինյանի գրպանային ուժային կառույցները իրար են խառնվել: Նույն հետապնդումների մասին լսում ենք նաեւ Սյունիքից, օրերս հայտնի դարձավ, որ Առուշ Առուշանյանի մտերիմ տասնյակ մարդկանց է մեղադրանք առաջադրվել: Առաջիկա երկու ամիսներին քաղաքական օպոնենտների համար դժվարին օրեր են սպասվում, քանզի ՀՀ-ում մեկնարկել է քաղաքական հետապնդումների նոր փուլ:

Անի Սահակյան

դիտվել է 2325 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am