Պետության թիվ մեկ ծաղրածուի արկածները խորհրդարանում

Նիկոլ Փաշինյանին դավաճան ու կապիտուլանտ անվանող խորհրդարանական ընդդիմության համար խորհրդարանում   ստուգարքի օր էր՝ առաջին չորեքշաբթին, իսկ այդ օրը օրենքով կառավարության հետ հարցուպատասխանի օրն է, երբ պատգամավորներն իրավունք ունեն հարցեր տալ կառավարությանը, իսկ նախարարներն ու վարչապետը պետք է պատասխանեն նրանց հարցերին: Ենթադրվում էր, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ամիսներ շարունակ փողոցային պայքարի ելած ընդդիմադիրները պետք է այս օրն արտասովոր դարձնեին, տարբերվեին նախորդ կառուցողականներից, ասենք Փաշինյանի հետ առնվազն խոսեին իր լեզվով, սակայն առաջին ստուգարքից պարզ դարձավ, որ ընդդիմությունն առավել գրագետ, կամ ինչպես ընդունված է ասել՝ կառուցողական մարտավարություն է ընտրել: Կառավարությանն ուղղվեցին հարցեր, որոնք հուզում են ՀՀ մտահոգ ցանկացած քաղաքացու: Խնդիրն այստեղ այն է, որ իշխանությունն էր նույն ոճի մեջ, ի դեմս Նիկոլ Փաշինյանի ադրբեջանցիների բարեկամները կրուտիտի երեկո կազմակերպեցին՝ բոլոր հարցերին ի պատասխան կրուտիտի արքան գերազանցեց նախկին ռեկորդները, երբեմն էլ ոտի վրա մանիպուլացնում էր պարզ իրողություններ, տեղ-տեղ դառնում անհոդաբաշխ ու անհասկանալի, ինչպես Տիգրան Աբրահամյանի հետ հարցուպատասխանի ժամանա, երբ Փաշինյանը չգիտեր, թե ինչպես ցրել թեման, ասաց, թե լավ չի լսել, որ գյուղերի անուններն է պատգամավորը տվել, նման դեպքերում պետք է ավել հանգիստ քննարկում կազմակերպել, թուղթ ու գրիչով, իսկ վերջում այնքան նեղն ընկավ, որ հայտարարեց, թե համաձայն է պատգամավորի հնչեցրած տեսակետի «ընթացքի» հետ: Աբրահամյանը հարցնում էր՝ նոյեմբերի 9-ին եւ դրանից հետո ստանձնած եռակողմ պարտավորությունների մասին, մասնավորապս՝ Լաչինից դեպի Շուշի կառուցվող նոր ճանապարհը հնարավոր է այնպես կառուցվի, որ որոշ համայնքներ մնան Ադրբեջանի կազմում:
Ագնեսա Խամոյանը Փաշինյանին հիշեցրեց կոնֆիդենցիալ տեղեկատավության մասին, որը իբրև թե պետք է պայթեցներ, ապակայունացներ Ադրբեջանի ներքաղաքական կյանքը, որն այդպես էլ չհրապարակեց Փաշինյանը: Պատգամավորը հիշեցրեց Փաշինյանի՝ մեկ տարի առաջվա, պատերազմից մեկ օր առաջ Հանրային տված հարցազրույցը, որի անոնսում Փաշինյանն անձամբ էր խոսում նման հզոր կոմպրոմատի մասին, բայց ոչ հարցազրույցը եթեր գնաց, ոչ կոմպրոմատն է մինչ օրս հրապարակվում:
Ինչո՞ւ գոնե հիմա չի հրապարակում այդ կոնֆիդենցիալ տեղեկատվությունը, հիմա՞ էլ է ցանկանում, որ չապակայունանա իրավիճակը Ադրբեջանում և Ալիևը մնա իշխանության, հարցրեց պատգամավորը:
Փաշինյանը պատասխանեց, թե չի կարծում, որ զուտ սպորտային հետաքրքրության համար իրենք պետք է հրապարակեն այդ հարցազրույցը: Փաստորեն, պատերազմը նրա համար սպորտային իրադարձություն էր, պատերազմի պատճառների ապացույցները՝ «սպորտային հետաքրքրություն»։
Գեղամ Նազարյանի հարցն էլ անհետ կորածների մասին էր,«Ի՞նչն է պատճառը, որ էս ամիսների ընթացքում լուրջ մարմին չստեղծվեց անհետ կորածների խնդրով զբաղվող։ Գուցե պատճառը նա է, որ էդ տղաների ծնղները խանգարո՞ւմ են, որ գունագեղ շոուներն ավելի շատ լինեն, մի՞թե էս իրավիճակում, երբ ունենք գերիներ, ունենք անհետ կորած տղաներ, Եռաբլուրում ունենք թարմ շիրիմներ, էս իրավիճակում մի՞թե ավելի ընդունելի ձև չկար անկախության օրը նշելու, քան փայտով տղերքի ծնողների սիրտը փորփրելն էր գունագեղ շոուով։ Միգուցե էդ խնդիրնրով զբաղվելու փոխարեն անհետ կորածների հանձնաժողո՞վ ստեղծեիք, երկու միլիոնն էլ հատկացնեիք, որ ավելի լավ զբաղվեին»,-հարցրեց Նազարյանը։

Փաշինյանն ասաց,  թե անհետ կորածների հարցերով զբաղվող մարմին կա, ու ինքն էլ նրանց հարազտաներին ասել է, որ անձամբ է այդ հարցերը համակարգում։

Ինչ վերաբերում է անկախության օրվան նվիրված միջոցառումներին և գունագեղ շոուին, ապա Փաշինյանը դարձյալ դիմեց դեմագոգիային, մանիպուլացիայինեւ բարձրակարգ ցինիզմ դրսեւորեց ՝ ասելով, թե «գունագեղ» նկատի է ունեցել ՀՀ պետական դրոշի գույները, որոնք, ըստ նրա, շատ վառ գույներ են, ու ինքը չի կարծում, թե «մենք պետք է չեղարկենք մեր դրոշի գույները»։

Եվ որպեսզի ցինիզմցն առավել ամբողջական լինի, Փաշինայնը հիշեցրեց, որ անկախության 30-ամյակին նվիրված միջոցառումը կոչվում է «Հայրենիքիս հետ», որը Թումանյաի հայտնի ստեղծագործության վերնագիրն է, և որոշեց ամբիոնից արտասանել այդ բանաստեղծությունից՝ ցույց տալով, թե հենց այդ բանաստեղծության տրամաբանությամբ են կառուցել այս տոնակատարությունը։

«Երբ որ այդ բանաստեծության առաջին տունը ավարտվում է՝ զարկված հայրենիք, զրկված հայրենիք, հետո՝ ողբի հայրենիք, որբի հայրենիք, հետո՝ լույսի հայրենիք, հույսի հայրենիք, հետո՝ իմ նոր հայրենիք, հզոր հայրենիք։ Սա էն տրամաբանությունն է ,ո ր մենք փորձում ենք դնել մեր էսօրվա գործողությունների հիմքում»,-պոետիկ զեղումներով արդարարցրեց իրենց վարչապետի աթոռին նստած թիվ մեկ ծաղրածուն:
 
Անի Սահակյան

դիտվել է 1250 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am