Թիլերսոնը պաշտպանեց Քուվեյթի միջնորդությունը Կատարի ճգնաժամի կարգավորման գործում
Միացյալ Նահանգներն ակնկալում Է, որ արաբական երկրները կաշարունակեն բանակցությունները Կատարի հետ՝ կարգավորելու դիվանագիտական հակամարտությունը,հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Քուվեյթի տեղեկատվության պետնախարար Մուհամեդ Աբդալլա աս Սաբահի հետ հանդիպումից առաջ: «Մենք հուսով ենք, որ բոլոր կողմերը կշարունակեն բարեխիղճ բանակցությունները»,- ասել Է Թիլերսոնը: ԱՄՆ-ի պետքարտուղարը եւ Քուվեյթի պետնախարարը նշել են, որ Կատարը եւ նրա հետ հարաբերությունները խզած մի շարք արաբական երկրները պետք Է զսպվածություն պահպանեն, որը թույլ կտա շարունակել արդյունավետ բանակցությունները:Այդ մասին հայտնել Է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Հեզեր Նաուերթը: «Պետքարտուղարը հավաստեց Վաշիտնետոնի աջակցությունը Քուվեյթի միջնորդական դերին Կատարի, Սաուդյան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Եգիպտոսի միջեւ վեճի կարգավորման գործում: Հանդիպման ժամանակ ղեկավարներն ընդգծեցին, որ բոլորը պետք Է զսպվածություն դրսեւորեն, որը թույլ կտա շարունակել արդյունավետ դիվանագիտական բանակցությունները», նշել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
