Ռուբեն Վարդանյանը նոր բիզնես կենտրոն կբացի Երևանի կենտրոնում

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Գործարար Ռուբեն Վարդանյանն առաջիկայում Երևան քաղաքում նոր բիզնես կենտրոն կբացի: Այն կկոչվի «Կամար»: Ռուբեն Վարդանյանի նոր բիզնեսը տեղակայված է Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան, Իտալիայի, Խորենացի և Դեղատան փողոցների հատման մասում՝ Կենտրոնական բանկի հարևանությամբ: Մի քանի ամսից բացվող 9 հարկանի բիզնես կենտրոնի որպես առավելություն նշվում է, որ այն ունենալու է 24/7 ռեժիմով անվտանգության համակարգ, օդափոխության համակարգ, 7 վերելակ, մաքրման ծառայություն, բիզնես կենտրոնում ծխելն արգելված է լինելու, տեղակայված կլինի էլեկտրական ավտոմեքենաների լիցքավորման կայան, հեծանիվների և 115 ավտոմեքենայի համար ստորգետնյա ավտոկայանատեղի: Հետաքրքիրն այն է, որ բիզնես կենտրոնը դեռ չբացված արդեն մի շարք տարածքներ վարձակալել են: «Կամար» բիզնես կենտրոնի շենքի տեղում նախկինում տեղակայված են եղել մի քանի պատմական նշանակություն ունեցող շինություններ, որոնց ֆասադը պահպանվել է, իսկ կառուցապատումը կատարվել դրա ետնամասում՝ դեպի «Էլիտ պլազա» բիզնես կենտրոն և դրան հարող բնակելի տարածքում: Դեռևս չվերակառուցված շենքերում նախկինում գործունեություն են ծավալել Հայաստանի Կոմունալ բանկը, Շինբանկի հայկական գրասենյակը, ԽՍՀՄ-ի Արտաքին առևտրային բանկի հայկական գրասենյակը, ԽՍՀՄ Արտաքին տնտեսական բանկի հանրապետական մասնաճյուղը, «Հայկական Ներմուծման-Արտահանման Բանկ» ՓԲԸ-ն, «Հայներարտբանկ» ՓԲԸ-ն, որն էլ 2008թ. վերանվանվեց «Ամերիաբանկ» ՓԲԸ-ի: Ի դեպ, «Ամերիաբանկ»-ը ևս պատկանում է Ռուբեն Վարդանյանին: Շենքերի վերակառուցման և տեղում բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնի կառուցման գործը ստանձնել է «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ն, որն իրականացնում է ներդրումներ անշարժ գույքի շուկայում, ինչպես նաև տրամադրում է կառուցապատման կառավարման և վարման ծառայություններ: Ռուբեն Վարդանյանը նաև «Փրոփերթի դիվելոփմենթ քամփնի» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի նախագահն է»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում։ 

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am