Ինչի՞ է պատրաստ Փաշինյանը՝ ռուսների «թիկունքում»

Երեկվանից Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նրա տեղակալ՝ ռազմա-օդային ուժերի հրամանատար Ռամիզ Թաիրովը Թուրքիայում են: Նրանց այցը կազմակերպվեց Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հրավերով։

Հասանովը և Թաիրովը հանդիպումներ են ունեցել Թուրքիայի ռազմական ղեկավարության հետ, ինչպես նաև ներկա են գտնվել թուրքական Կոնյա քաղաքի մերձակայքում անցկացվող «Բազե ԹուրԱզ-2021» թռիչքա-մարտավարական համատեղ զորավարժությունների միջոցառումներին։ Հիշեցնենք, որ երկու օր առաջ Թուրքիա էր մեկնել Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Քերիմ Վելիևը։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ընդունել է Ադրբեջանի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովին և պաշտպանության նախարարի առաջին տեղակալ-Գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Քերիմ Վելիևին: Ըստ ադրբեջանական կայքի տեղեկությունների` հանդիպմանը ներկա է եղել նաև Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

Թուրք-ադրբեջանական ռազմական շփումները սկսում են ավելի ու ավելի ինտենսիվանալ, ու այս ամենից լավ հոտ չի գալիս: Անցյալ տարի 44-օրյա պատերազմից առաջ, երբ Ադրբեջանի պաշտոնյաներն էին մեկնում Թուրքիա, ապա Թուրքայի ռազմական ոլորտի պատասխանատուների պատվիրակությունը մեկնեց Բաքու՝ Հուլուսի Աքարի գլխավորությամբ, մի քանի շաբաթ անց պատերազմ սկսվեց Արցախում:
Հիմա, երբ ակնհայտ է, որ Բաքուն որոշակի դժգոհություններ է արտահայտում Ռուսաստանի խաղաղապահ առաքելության վերաբերյալ, թվում է, թե ինչ-որ մոտալուտ փոթորիկի հոտ է գալիս այս ամենից:

Գումարած այս ամենին՝ Անկարան սկսել է Երևանից դժգոհություններ արտահայտել, ինչը նշանակում է, որ Թուրքիան ու Ադրբեջանը կազմակերպված հող են նախապատրաստում ինչ-որ գործողությունների իրականացման համար:

Էսքիշեհիրի նահանգապետարանում հասարակական մի շարք կազմակերպությունների հետ հանդիպման ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ի թիվս այլ թեմաների, անդրադարձել է նաև հայ-ադրբեջանական հարցերին: Ըստ «Արմենպրես»-ի՝ նկատելով, որ կոշտ ուժ կիրառում են այն ժամանակ, երբ դիվանագիտական ճանապարհով հնարավոր չի լինում լուծում գտնել՝ Չավուշօղլուն, որպես օրինակ բերել է Թուրքիայի գործողությունները Սիրիայում, Լիբիայում, Արևելյան Միջերկրականում: Ընդ որում, նա բերել է նաև Ադրբեջանի օրինակը և միևնույն ժամանակ Հայաստանին մեղադրել հարևան երկրների տարածքների նկատմամբ նկրտումներ ունենալու համար։

Շարունակելով օրինակների շարքը՝ նա անդրադարձել է Կովկասում Ադրբեջանի քայլերին։ «Ադրբեջանը 30 տարի սպասեց, դիվանագիտական ճանապարհով լուծում չեղավ։ Մինսկի եռյակը կամ Մինսկի խումբը, որի անդամ ենք նաև մենք չգործեց։ Ի՞նչ եղավ, կարճ ժամանակում՝ 43 օրում, մեր եղբայր Ադրբեջանը ետ վերցրեց իր հողերը, և հիմա դիվանագիտության հնարավորություն կա»,- ասել է նա։

Չավուշօղլուն նշել է, թե անհրաժեշտ է, որ խոսքից գործի վերածվեն Հայաստանի և Թուրքիայի կողմից միմյանց հղվող դրական ուղերձները։ «Մենք տալիս ենք դրական ուղերձներ, որոշ դրական ուղերձներ գալիս են Հայաստանից, բայց այդ դրական ուղերձները չպետք է լինեն միայն բառեր»,- հավելել է Չավուշօղլուն։

Այնուհետև, բանը հասել է նրան, որ Անկարան Հայաստանին է մեղադրել այլ երկրների տարածքների վրա աչք ունենալու մեջ: Շարունակելով խոսքը՝ Թուրքիայի արտգործնախարարը Հայաստանին մեղադրել է հարևան երկրների տարածքների վրա «աչք դնելու» համար. «Եթե Հայաստանը դասեր քաղի տեղի ունեցածից, ապա պետք է հասկանա, որ ոչնչի չի հասնի հարևան երկրի հողեր ներխուժելով կամ իր հարևանների հողերի վրա աչք դնելով»։

Նա խոսել է նաև Ադրբեջանի կողմից առաջարկվող խաղաղության համաձայնագրի վերաբերյալ։ «Ադրբեջանը հանդես է եկել նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցելու առաջարկով: Ընտրությունները ավարտվել են, կառավարությունը ձևավորվել է, և հուսով եմ Հայաստանն էլ դրական պատասխան կտա»,- եզրափակել է Թուրքիայի արտգործնախարարը։

Անկարան ու Բաքուն մտել են Հայաստանին մեղադրելու ակտիվ փուլ, ինչը նշանակում է, որ նրան կարող են սադրանքներ կազմակերպել Հայաստանի ու Արցախի ուղղությամբ: Նպատակը մեկն է՝ սադրանքների արդյունքում ռուս խաղաղապահներին հանել տարածաշրջանից:

Այս հարցում նրանք նույնիսկ պատրաստ կլինեն համաձայնությունների գալ Փաշինյանի հետ: Մնում է հասկանալ՝ կգնա՞ դրան Փաշինյանը, ռուսների «թիկունքում» նա պատրաստ է գործարքի գնալ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2591 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am