Հողերի հանձնումը շարունակվում է.ճանապարհն այնպես է կառուցվելու,որ մեր գյուղերը դուրս մնան․Մամիջանյան (video)
Այսպես կոչված իշխանությունների արձագանքն ավելի լավ է չլիներ Որոտանի հատվածում ադերբեջանական ոստիկանական հենակետի տեղադրման վերաբերյալ, քանի որ այն, ինչ իրենք բանավոր խոսքում ասում են, դրա տակից ազգովի պետք է հետո դուրս գանք: Այս մասին, այսօր՝ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
