Հույժ գաղտնի զեկույց՝ Ռուսաստանի հետախուզական գործունեության վերաբերյալ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեղադրել է նախկին նախագահ Բարաք Օբամային անգործության մեջ: Washington Post թերթի օրերս հրապարակած հետաքննության համաձայն, Օբաման տեղեկացվել է ամերիկյան ընտրություններում Ռուսաստանի միջամտության մասին դեռեւս 2016-ի ամռանը, սակայն, ըստ Թրամփի, ոչինչ չի արել: Այս մասին հաղորդում է «Ամերիկայի ձայնը»: «Այսօր ես լսեցի, որ նախագահ Օբաման տեղյակ է եղել ռուսական միջամտության մասին ընտրություններից ամիսներ առաջ, սակայն, ոչինչ չի արել այդ կապակցությամբ», – նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները հետեւեցին ամերիկյան Washington Post թերթի հետաքննությանը, որը պարզել է՝ դեռեւս 2016 թվականի ամռանը Կենտրոնական հետախուզական վարչությունը հույժ գաղտնի զեկույցում տեղեկացրել էր նախագահ Բարաք Օբամային ռուսական միջամտության մասին: «Քաղաքական առումով, Ռուսաստանի միջամտությունը դարի խոշորագույն հանցանքն է՝ աննախադեպ եւ հիմնականում հաջողված ապակայունացնող հարձակում ամերիկյան ժողովրդավարության դեմ», – եզրակացնում է թերթը: Սակայն ինչո՞ւ Բարաք Օբաման այդ հանցանքի մասին չէր բարձրաձայնում, ոչ էլ կոշտ քայլեր ընդունում Ռուսաստանի դեմ: Դոնալդ Թրամփի համոզմամբ, պատճառը մեկն է՝ «Նախագահ Օբաման այդ մասին տեղեկանալուց հետո ոչինչ չի արել, քանի որ ակնկալում էր, որ հաղթանակ կտանի [Հիլարի] Քլինթոնը»: «Նա պետք է մի բան աներ այս ուղղությամբ» – ընդգծում է նախագահ Թրամփը: Washington Post-ի հաղորդմամբ, Բարաք Օբամայի զգուշությունը թելադրված է եղել մի շարք պատճառներով: Նախ` Կենտրոնական հետախուզական վարչության զեկույցն ամռանը չէին հաստատում Միացյալ Նահանգների մյուս 16 հատուկ ծառայությունները, քանի որ, ըստ հրապարակման, ռուսական միջամտությունը նախագահ Պուտինի կողմից արտոնելու մասին հետախուզական տվյալների տեխնիկական դրվագներ ստացվել էին երրորդ երկրից եւ վավերացվել էին ավելի ուշ: Սակայն նույնիսկ 2016-ի սեպտեմբերին, երբ ԱՄՆ-ի հետախուզական ամբողջ հանրությունը համաձայնեց, որ բավարար տվյալներ են հավաքված, որոնք ապացուցում են Վլադիմիր Պուտինի հրամանով ռուսական միջամտությունն ամերիկյան ընտրական գործընթացներին, Բարաք Օբաման միեւնույն է, հրաժարվում էր պաշտոնական հայտարարություն անել: Պատճառը՝ Օբաման անհանգստացած էր, որ նման հայտարարությամբ կարող էր վնասել ընտրական գործընթացներին, որոնք 2016-ի աշնանը դեռեւս թեկնածու Դոնալդ Թրամփն արդեն իսկ կեղծված էր անվանում. «Սա կեղծ համակարգ է, կեղծիք է ամբողջը»: Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը ճանաչում է Ռուսաստանի միջամտության փաստը եւ հանրության ուշադրությունը հրավիրում Բարաք Օբամայի անգործության վրա. «Իրական խնդիրն այն է, որ Նախագահ Օբաման ոչինչ չի արել, չնայած նրան միջամտության մասին տեղեկացրել էին դեռեւս օգոստոսին»: Օբամայի լռությունը սակայն արդյունքում վնաս է հասցրել ամերիկյան ժողովրդավարությանը, համոզված են ինչպես հանրապետականները, այդպես էլ դեմոկրատները. «Ինչպե՞ս նա կարող էր չբացահայտել նման կարեւոր տեղեկատվություն ռուսական հաքերային հարձակման վերաբերյալ», – նշում է Դոնալդ Թրամփի խորհրդական Քելիեն Քոնուեյը: «Նա պետք է դիմեր ամերիկյան ժողովրդին եւ ասեր՝ ահա թե ինչ է անում Ռուսաստանը: Ռուսաստանը պետք է կանգ առնի», – ընդգծել է Դեմոկրատական կուսակցության ազդեցիկ կոնգրեսական Ադամ Շիֆը: Ավելին, Բարաք Օբաման Ռուսաստանի դեմ առցանց միջամտության կապակցությամբ ընդունել է միայն նեղ եւ խորհրդանշական պատժամիջոցներ, թողնելով նախագահ Դոնալդ Թրամփի համար մանեւրելու լայն դաշտ: Դաշտ, որը ամերիկյան Կոնգրեսի երկու պալատները պատրաստվում են նեղացնել՝ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին տալով օրենքի ուժ:

դիտվել է 21 անգամ
Լրահոս
Չարենցավանում «GAZelle» մակնիշի բեռնատար ավտոմեքենան բախվել է ճամփեզրի քարին․ կան տուժածներ Պակիստանի վարչապետը պատմել է Աբաս Արաղչիի հետ իր հանդիպման մասին «Եվրասիա»-ն ինձ համար ոչ այնքան միջազգային կազմակերպություն է, որքան կենդանի օրգանիզմ․ Մարիա Զախարովա Ո՞վ է ավելի վատ՝ Թուրքիայի ՊՆ-ի թուրքե՞րը, թե՞ Հայաստանի ղեկավարության «հայերը»․ Արման Աբովյան Լեռնային Ղարաբաղից ՀՀ տեղափոխված անձանց փոխանցել ենք շուրջ 200 տոննա սննդամթերք և առաջին անհրաժեշտության իրեր․ «Եվրասիա» խորհրդի նախագահ ՔՊ-ի կազմակերպած Քաղաքացու օրվա համերգը հարյուրավոր ադրբեջանցիների ներկայությամբ Նորագավիթ թաղամասում կեղտաջրերը լցվում են տան նկուղներ և հողամասեր ԱՄՆ ռազմածովային ուժերը կանգնեցրել են իրանական նավթակիր տանկերը ՌԴ ՆԳՆ-ն քաղաքացիներին խորհուրդ է տալիս չբացել ՌԴ ազգային դոմենային տիրույթից դուրս գտնվող հղումները «Մենք կիսում ենք հայ ժողովրդի 111-ամյա ցավն ու սուգը». Թուրքիայում ընդդիմադիր կուսակցություն Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Նյու Յորքի քաղաքապետի հայտարարությունը Հայերի ցեղաuպանnւթյան մասին Դեբեդ գետի կամուրջը անմխիթար վիճակում է. Գառնիկ Դանիելյան Վերին Լարս տանող ճանապարհը բաց է բեռնատարների համար Աղոթք բարձրացվեց առ Աստված՝ անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի ազատության համար Սա ո՞ւմ օրն է, հայը երբեք հաց ու տեսարանով ապրող ժողովուրդ չի եղել. Մետաքսե Հակոբյան Պատերազմի թեման բորբոքում է Նիկոլ Փաշինյանը. Ռոբերտ Քոչարյան Իրանը վստահ է ԱՄՆ-ի հետ բանակցություններում Պակիստանի՝ որպես միջնորդի լրջությանը. Արաղչի Ադրբեջանի և Ուկրաինայի միջև ստորագրվել է 6 փաստաթուղթ Իրանը հայտարարել է՝ բալիստիկ հրթիռների մեծ պաշար ունի Փեզեշքիանը խնդրանքով դիմել է իրանցիներին Չկա միտք, որ այս մարդն արտաբերի ու լսողն առարկություն չունենա Իսրայելը շարունակում է հարվածել Լիբանանին Ռոբերտ ջան... հիմա քեզ ամուր կգրկի ու 10 տարվա կարոտը կառնի Միայն ադրբեջանի քաղաքացիները կարող են Արցախի հերոսի մոր հոգեհանգստի օրը տժժալ փողոցներում Քո պահած ժողովուրդն ա քեզ ուտելու, նիկոլ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am