Բարբարոսություն, որը ցմահ դաջված կմնա ձեր ճակատին

Ամեն օր իշխանությունից մեկը՝ վարչապետից մինչեւ միջին կալիբրի չինովնիկ, ի տես հանրությանը ապացուցում են, որ այս իշխանությունը զրո ադեկվատություն ունի Հայաստանի առջեւ ծառացած խնդիրներին եւ սրանց իշխանության շարունակության դեպքում Հայաստանին Արցախի ճակատագիրն է սպասվում:
Ահավասիկ, ՀՀ երկրորդ պաշտոնյա Ալեն Սիմոնյանին Ադրբեջանում հայ ռազմագերիների հարցը չի հուզում, եթե հուզեր, նա կիմանար, թե ինչպիսի անմարդկային պայմաններում են պահում մեր գերիներին, իշխանությունն առհասարակ առանձնապես հուզված չէ գերիների վերադարձով, հակառակ պարագայում Նիկոլ Փաշինյանը չէր հայտարարի, որ գերիները մի երկու ամիս կսպասեն, ինչ է, թե ինքը հերթական անգամ զավթի իշխանությունը:

Այս մարդիկ անտեղյակ ու անհաղորդ են նաեւ հայաստանյան անցուդարձին: Մի քանի օր է բոլոր բանական մարդկանց մեր գերիների վերաբերյալ ՄԻՊ զեկույցը խելագարության է հասցրել, ՄԻՊ-ը ահռելի ծավալուն աշխատանքներ է կատարել եւ փաստահավաք խումբը մի մեծ կապոց ունի Ադրբեջանի բարբարոսությունը քաղաքակիրթ աշխարհին ներկայացնելու համար: ԱԺ նախագահը միկինոսյան հանգստի ժամանակ այն աստիճանի է թուլացել, որ իրեն չի կարողանում հավաքել եւ ծանոթանալ այդ զեկույցին, այնքան է թուլացել, որ նրա հիշողությունից հավանաբար ջնջվել են հայրենիք վերադարձած մեր հայրենակիցների խոշտանգված դեմքերը եւ այսօր ի պատասխան ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթի մուննաթ էր գալիս, թե ԱԺ ամբիոնից հնարած պատմություններ մի ներկայացրեք: Իսկ Մկրտչյանը բառացի մեջբերում էր ՄԻՊ զեկույցից, այն փաստաթղթից, որը ապագայում միջազգային դատական ատյաններում մեր հիմնական զենքն է լինելու, այնինչ ադրբեջանական իշխանության հայաստանյան սպասարկուները բարձր ամբիոնից հերքում են գերիների խոշտանգման փաստը եւ դրանք համարում հնարավի պատմություններ:
Փոխանակ իշխանությունը ողջ ռեսուրսով աղմկի այս զեկույցի մասին, այն դարձնի դիվանագիտական բոլոր հանդիպումների թիվ մեկ օրակարգային հարցը, մի բան էլ հանդես են գալիս Ադրբեջանի պաշտպանի շահերից եւ հնարովի համարում այդ պատմությունները:

Գուցե Ալեն Սիմոնյանի մոտ ինքնապաշտպանական բնազդն է խոսել, ի վերջո, այս իշխանությունը նախեւառաջ իր պարագլխով , ուր էլ գնա, ինչ ռելաքս էլ վայելի, միեւնույն է իր ճակատին դաժված է լինելու հայրենիք վերադարձած մեր գերիների խոշտանգված հայացքները, հյուծված մարմիններն ու ահաբեկված աչքերն ու խոցոտված ու հաշմանդամ դարձած մարմիններ մեր զոհերի արյունը:

Խոսքն այն սարքովի կերած-խմած ու գերությունից գոհ կասկածելի երիտասարդների մասին չէ, որոնց իշխանությունը հատուկ նկարահանեց, փիառվեց, իսկ նրանց դիմաց քարտեզներ հանձնեց, դեռ ուսումնասիրության նյութ պետք է դառնա նրանց իսկությունը եւ բազում մութ դրվագներ...
Միգուցե Ալեն Սիմոնյանը այս սարքովի գերիներին նկատի ունի, որ ասում է, թե չեն խոշտանգվել, բայց կա մեկը, որ կարող է համոզել՝ այդ տղաները իրական գերիներ էին, թե իշխանությունն էր նրանց հատուկ գործուղել Բաքու, որ նրանց գլխագին ականապատ դաշտերի քարտեզներ փոխանաի:
Ալեն Սիմոնյանը միակը չէր, որն ադրբեջանական լրատվական տիրույթում որպես հայրենի հերոս էր ներկայացվում: Նրա հետ այդ տիտղոսը ստանձնեց նաեւ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ հայտարարելով, որ Սյունիքի մեր տարածքները գտնվում են Խորհրդային Ադրբեջանի տարածքում:

Անի Սահակյան

դիտվել է 4815 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am