Փաշինյանը Գյումրիում հատուկ սցենար է խաղարկում

Գյումրիի ՏԻՄ ընտրություններին մասնակցության հայտ է ներկայացրել 10 քաղաքական ուժ՝ 3 դաշինք և 7 կուսակցություն: Ավարտվել են առաջադրումները, և մինչև սեպտեմբերի 17-ը կավարտվի առաջադրված քաղաքական ուժերի գրանցման գործընթացը։

Առաջադրված ուժերն են «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը, «Գյումրին կռնա» դաշինքը, «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցությունը, Կոմունիստական կուսակցությունը, «Արժանապատիվ ուղի» կուսակցությունը, «Հայրաքաղաք» դաշինքը, Հայաստանի հանրապետական կուսակցությունը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Թասիբով» դաշինքը և «Ապրելու երկիր» կուսակցությունը:Ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 17-ին: Գյումրիում մոտ 122 հազար ընտրող կա: Նախորդ ՏԻՄ ընտրություններին նրանց շուրջ 37 տոկոսը՝ 45 հազարից ավելի մարդ էր մասնակցել:

«Զարթոնք» ազգային քրիստոնեկան կուսակցությունը գլխավորում է նախկին ԱԱԾ աշխատակից Վարդևան Հակոբյանը՝ Գյումրիում առավել հայտնի ԿԳԲ-ի Վարդանը։
«Արժանապատիվ ուղի» կուսակցության ցուցակն առաջնորդում է ՕԵԿ, այնուհետ Հայկական վերածնունդ կուսակցությունների նախկին ներկայացուցիչ, ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Մարգարյանը: «Հայրաքաղաք» դաշինքը՝ 28 հոգանոց ավագանու թեկնածուների ցուցակով գլխավորում է ԳԱԼԱ կուսակցությամբ ընտրված գործող ավագանու անդամ, գրանտակեր, այս իշխանության սորոսական փայատերերից Լեւոն Բարսեղյանը: «Գյումրին կռնա՜» քաղաքական դաշինքը ձևավորվել է Գյումրու «Ազգային Արժեք Ակումբ»-ի և Երևանում գործող «Հայք», «Նժդեհյան Ցեղակրոն», «Քրիսոտնեաժողովրդական վերածնունդ» կուսակցությունների միջև կնքված համագործակցության հուշագրով։ Ցուցակը կգլխավորի «Ազգային Արժեք Ակումբ»-ի հիմնադիր Վարդան Սրտաշյանը, «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցությունը Գյումրու ՏԻՄ ընտրությունները համակարգող թիվ 31 ընտրատարածքային ընտրական Սամվել Բալասանյանի որդու եւ վերջինիս ընկերների հիմնած դաշինքն է, ցուցակը գլխավորում է «Գյումրու կոմունալ ծառայություն» բյուջետային հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Վարդգես Սամսոնյանը։ «Թասիբով» դաշինքի առաջնորդը Կարապետ Պողոսյանն է, որը խորհրդարանական վերջին ընտրություններին համակարգում էր Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած Հայաստան դաշինքի շտաբը: Արտախորհրդարանական ԲՀԿ-ն ու Լուսավոր Հայաստանը չեն մասնակցում Գյումրու ընտրություններին:
Այսպիսով Հայաստանի երկրորդ քաղաքում իշխանությունը վերցնելու համար, ինչպես տեսնում ենք պայքարում են շատերը, սակայն առաջադրված ուժերի պատկերը հուշում է, որ այլընտրանք ուժերը իշխող Քաղպայմանագիրն ու Կկարապետ Պողոսյանի գլխավորած Թասիբով դաշինքն են, մնացածները, ինչպես գյումրեցին կասի՝ պարզապես դամ քաշողներ են:
Որ երկրորդ քաղաքում իշխանություն վերցնելը կենաց-մահու խնդիր է Նիկոլ Փաշինյանի ու իր վարչախմբի համար, ակնհայտ է դառնում նաեւ առկա կոնյուկտուրայից: Իշխանությունը խաղի մեջ է մտցրել գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանին, որը տարբեր հարցումներով բավականին մեծ վարկանիշ ունի հայրաքաղաքում, որպեսզի նախ այլ ուժ չհայտնվի երկրորդ տեղում, իսկ եթե հանկարծ իշխանությանը չհաջողվեց հաղթել, ապա Բալասանյանից անտաժով կխլեն իր ձայները: Հենց այսպիսի սցենարի մասին են խոսում Գյումրիում:
Նշենք նաեւ, որ այս նպատակով էլ իշխանական տարբեր կլաններ են ներկայացված ցուցակում, որպեսզի յուրաքանչյուրը «վիզ» դնի քաղաքային իշխանությանը տիրանալու համար:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ավագանու ցուցակը ինչպես հայտնի է գլխավորում է ներկայիս մարզպետը, սակայն երկրորդ համարից սկսած առաջին տասնյակում հիմնականում ՔՊ քարտուղար Նազելի Բաղդասարյանի ծանոթ-բարեկամներն են՝ եղբայրը՝ Արման Բաղդասարյանը , օգնականը՝ Քնարիկ Հարությունյանը, ընկերուհին՝ Գյումրու ինֆեկցիոնի տնօրեն Աստղիկ Բեյբությանը եւ այլք: Ցուցակում գրել են նաեւ քաղաքի առողջապահական կենտրոնների ղեկավարներին, ինչպես նաեւ Գյումրիում հայտնի թաղային հեղինակություններից մեկի ազգականներ:

Անի Սահակյան

դիտվել է 2342 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am