Ես, գոմս ու խնամիս

ԲԴԽ նախագահի ԺՊ Գագիկ Ջհանգիրյանի հետ ընդդիմադիրները ութանկյուն էին բռնել, մարտեր առանց կանոնների ժանրով Ջհանգիրյանին հիշեցնում էին անցյալը, նախկին իշխանություններին մատուցած ծառայությունները, հարցնում էին նրա գոմ-տնից, նոր գնած գերթանկարժեք բնակարանից, դատավորների վրա ճնշում գործադրելուց եւ այլն եւ այլն: ԲԴԽ պաշտոնակատարը խորհրդարան էր՝ ներկայացնելու Վճռաբեկ դատարանի դատավորների թեկնածուներին:
Հայաստան դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանը, մասնավորապես հիշեցրեց 98 թվականին Ռոբերտ Քոչարյանի շտաբում համատեղ «ջանասիրաբար» աշխատանքը, ինչը Ջհանգիրյանը չհերքեց, Վարդանյանը հետաքրքրվեց նաեւ՝ եթե իշխանությունը փոխվի, նույն ջանասիրությամբ կաշխատեն միասին, Ջհանգիրյանը հումորի վերածեց՝ պատասխանելով, թե առանց իշխանություն փոխվելու էլ կարող են աշխատել:
Ագնեսա Խամոյանը Ջհանգիրյանին հիշեցրեց՝ ինչպես էր անգրագետ հանում Նիկոլ Փաշինյանին ու քննադատում նրան, որովհետեւ Սերժ Սարգսյանին իմպիչմենտ հայտնելու նախագիծ էր նա ներկայացրել՝ դրա ֆոնին պաշտպանելով Սերժ Սարգսյանին: Ի զարմանս շատերի՝ Ջհանգիրյանը չհերքեց, միայն մի շտկումով՝ իրավական անգրագիտություն է որակել, ավելին կենացները քաղցրացրեց, ասելով, թե «հավանաբար ինչ-որ մեկը գրել-տվել էր Փաշինյանին այդ նախագիծը» , թե ով, Ջհանգիրյանը չգիտե:

Հիշեցրին, որ 5 տարվա ընթացքում չկարողացավ բացահայտել հոկտեմբերի 27-ը, որի քննությունն ինքն էր իրականացնում, հիմա իր թիմակիցները չհիմնավորված հայտարարություններ են անում` մեղադրելով Ռոբերտ Քոչարյանին, ասացին, որ Արմեն Չարչյանն անձամբ է փոխանցել Թագուհի Թովմասյանին, որ իր ցուցումով են դատավորներն նրան կալանքի տակ պահում եւ ըստ էության խոշտանգում, Ջհանգիրյանը չքմեղացավ, ինքը, որ նախկին ռեժիմի ժամանակ հանիրավի կալանավորվել է, 12 տարի անց արդարացվել, չի կարող որեւէ մեկի նկատմամբ նույնն անել: Արեգնազ Մանուկյանը խոսեց Ջհանգիրյանի ճոխ ունեցվածքի՝ շքեղ առանձնատան մասին, որն ինքը ժամանակին «գոմ» էր անվանել, սակայն այս գոմն այսօր ծառայում է Իրաքի դիվանագետներին, ՀՀ-ում Իրաքի դեսպանատունն է վարձակալական հիմունքներով․ «Որտեղի՞ց Ձեզ այն գումարը, որով Դուք Երևանի հայտնի թաղամասում հսկայական առանձնատուն եք կառուցել, որի գինը նվազեցնելու համար այն «գոմ» անվանեցիք։ Ի դեպ, Ձեր նշած այդ «գոմում» հիմա Հայաստանում Իրաքի դեսպանատունն է տեղակայված։ Իրաքի դեսպանատանը տեղյա՞կ են, որ Ձեզանից «գոմ» են վարձակալել։ Ջհանգիրյանը նախ ասաց, թե այդ առանձնատունը Իրաքի դեսպանատունը վարձակալել է ոչ թե իրենից, այլ իր որդուց, ապա բացատրեց՝ ինչու է «գոմ» անվանել․ «Գիտե՞ք՝ ինչու «գոմ» անվանեցի։ Որովհետև հարևանությամբ ապարանքներ են, իմ տունը համեստ տուն է այդ ապարանքների համեմատ։ Թող ներեն ինձ Իրաքի դեսպանատան աշխատողները, որ իրենք այդպիսի վատ պայմաններում են բնակվում»,- ասաց Ջհանգիրյանը։

Մանուկյանը շարունակեց տան թեման, ասելով բոլորովին վերջերս՝ այն ժամանակ, երբ Ջհանգիրյանն ընտրվել է ԲԴԽ նախագահ, իր որդու համար Կասկադում 600 հազար դոլարով բնակարան է ձեռք բերել, չնայած երբեք բիզնեսով չի զբաղվել։ «Եթե դա համապատասխանում է իրականությանը, խնդրում եմ ասեք, թե որտեղից այդ գումարը»,-հարցրեց ընդդիմադիր պատգամավորը։
«Ուրեմն այդ բնակարանը, շենքը կառուցել է իմ խնամի Խաչատուր Սուքիասյանի եղբայրը, և ուրեմն էդ փողերն էլ կամ իրենք են տվել, կամ չեն տվել ես տեղյակ չեմ»,- ասաց Ջհանգիրյանը։ Խաչատուր Սուքիասյանը, այսինքն, իրեն կաշա՞ռք է տվել եւ կոռուպցիոն դեպքի հետ գործ ունենք, քանի որ Ջհանգիրյանը պաշտոնյա է, հետաքրքրվեց պատգամավորը։
«Ի՞նչ կապ ունի դա։ Ազիզ ջան, իմ տղան չափահաս է, արդեն երկու և ավելի տարի է ապրում են առանձին, առանձին ընտանիք են, երկու երեխա ունեն, երրորդը ուզում ենք, որ ունենան, դեռ չեն ունեցել։ Հիմա, եթե իր կնոջ հայրը կամ հորեղբայրը բնակարան են․․․ հա, իմիջիայլոց, հիպոթեքով էլ ձևակերպել են էդ բնակարանը, ինչքան ես գիտեմ, էդպիսի գումար ոչ էլ Սուքիասյանն է վճարել։ Էդ բոլորը երևակայության արդյունք են»,-ասաց Ջհանգիրյանը:
Գագիկ Ջհանգիրյանի որդին, հիշեցնենք, ամուսնացել է գործարար, այժմ ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դստեր հետ։
Ինչպես տեսնում եք՝ ցանկացած նախկին, անգամ նախկինի նախկին չունի այպիսի փառահեղ անցյալ, ինչպիսին Գագիկ Ջհանգիրյանինն է, իսկ հեղափոխական իշխանությունները, հիշեցնենք, կատաղի պայքար են մղում նախկինների դեմ:

Անի Սահակյան

դիտվել է 1919 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am