Իրավունքի մասին․ զոհված տղաներ, գերիներ և աներձագի անձնական կյանք

ԱԺ լիագումար նիստում այսօր «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Աննա Մկրտչյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը վերջերս ասում էր՝ մեր գերիները մեզ կներեն, եթե Ադրբեջանում մեկ-երկու ամիս ավել մնան։ Ապա` Մկրտչյանը մանրամասներ ներկայացրեց, թե ինչ պայմաններում են պահել հայ ռազմագերիներին Ադրբեջանում։

Հիշեցնենք, որ այդ տվյալներն օրերս հրապարակել էր ՀՀ ՄԻՊ-ը եւ ուղարկել միջազգային կառույցներին, եւ պատգամավորը կարդում էր հենց այդ մանրամասները։ Հաջորդիվ խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը, հակադարձելով պատգամավորին, ասել է․ «Ես էլ չհասկացա, թե այդ հնարած տեսարաններն ինչի էր պետք ԱԺ-ում հնչեցնել»։ Աննա Մկրտչյանը տեղից հակադարձել է Ալեն Սիմոնյանին, ինչին ի պատասխան նա ասել է․ «Գիրք կարդա՝ կհասկանաս»։

 Եթե ԱԺ նախագահի աթոռին հայտնված Ալեն Սիմոնյանը գրքեր կարդացած լիներ, թերևս կհասկանար, որ ադրբեջանական բանտերում հայ գերիների խոշտանգումների մասին ՄԻՊ զեկույցը նախ և առաջ պետական փաստաթողթ է, որը ներկայացվել է միջազգային ատյաններին և իրավապաշտպան կառույցներին՝ ապացուցելու համար Ադրբեջանի հանցավոր արարքները հայ ժողովրդի հանդեպ։ Հետևաբար սեփական քաղաքական շահերի համար այդ զեկույցում ներկայացված փաստերը հնարածն անվանելը, մեղմ ասած, հակազգային տգիտություն է։ Ալեն Սիմոնյանի այս հայտարարությունն ուղղակի նվեր է ադրբեջանական մեդիայի և փաստաբանական կառույցների համար, որոնք միջազգային դատարաններում պաշտպանում են Ադրբեջանի շահերը՝ արդարացնելով հայ ժողովրդի հանդեպ իրագործած հանցագործությունները։

Բայց Ալեն Սիմոնյանը թքած ունի այդ ամենի վրա՝ նա նոր է վերադարձել Հունաստանի ճոխ հանգստից, որտեղ ամենյան հայոց աներձագ Հրաչյա Հակոբյանի հետ թանկարժեք վոյաժների մեջ էր և ՄԻՊ-ի զեկույցին ծանոթանալու ժամանակ չի ունեցել։ Աներձագ պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ հունաստանյան վոյաժների առիթով հայտարարել է, թե ինքն ունի անձնական կյանքի իրավունք։ Զոհված 5000-ից ավելի տղաները ևս ունեին անձնական կյանքի իրավունք, բայց նրանք զրկված են ապրելու իրավունքից, իսկ Նիկոլ Փաշինյանը նրանց հիշատակին գունագեղ տոնակատարություն է պատվիրել՝ ըստ որում այդ տոնակատարության դետալներն էլ Հանրապետության հրապարակ են բերվել թուրքական բեռնատարներով։ Փաստերեն, տղաները զոհվեցին, որ աներձագն ու Ալենը անձնական կյանքը վայելեն Հունաստանի թանկարժեք հյուրանոցներում՝ մի քանի օրվա համար ծախսելով միլիոններ։

Ահա այն ապագան, որն արդեն եկել է, ահա այն երջանիկ Հայաստանը, որտեղ ապրում ենք մենք և նրանք։


Հայկ Դավթյան

 

դիտվել է 3911 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am