Սովետական քարտեզի փաստաբանը և Նիկոլ Փաշինյանի մունետիկը

«Լիճը, որ մեր տարածքում է, Չայզամի է անունը, գիտե՞ք դրա մասին: Իրենք տեղակայված են այն հատվածներում, որտեղ նախկինում այդ խնդիրն առաջացել է:

Այսինքն՝ իրենց տեղակայման տեսակետից բան չի փոխվել, ուղղակի տեղադրել են հսկիչ կետերը: Խոսքն այն ելակետային դիրքերի մասին է, որտեղ տեղակայվել են թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական կողմերը: Ըստ Սովետական Միության քարտեզի՝ այդ հատվածը, որտեղ իրենք տեղակայված են, գտնվում է Սովետական Ադրբեջանի տարածքի մեջ»:

Թրքահաճո բառերով շաղախված այս փառահեղ մտքերի հեղինակը արտաբերել է հեղինակը ՀՀ ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն է։ Շարունակելով ադրբեջանական հատուկ ծառայությունների կողմից թելադրված օրակարգի նիկոլական թեզը, սույն երիտքպականը նշել է, թե իրենք առաջ են շարժվում խաղաղության օրակարգով․ «Մենք գնում ենք այս ճանապարհով, պատրաստվում ենք չտրվել սադրանքներին: ․․․ Դրանք կարող են ուղեկցվել զոհերով, կարող են ուղեկցվել այլ տհաճ ու անցանկալի երևույթներով, բայց դա է այն ճանապարհը, որով պետք է մեր քաղաքական ուժը տանի այս գործընթացը՝ առաջին հերթին հաշվի առնելով, որ դրա համար ստացել է ժողովրդի մանդատը»,- ասել է նա:

Այսպիսով՝ Նիկոլ Փաշինյանի քաղաքական մունետիկը բացում է խաղաքարտերը՝ գրեթե բաց տեքստով հաստատելով, որ Գորիս-Կապան միջպետական ճանապարհին ադրբեջանական ուղեկալը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի հետ ձեռք բերված գաղտնի պայմանավորվածության շրջանակում, և գտնում է, որ մայրուղու տարածքը նույնքան դժգույն ու դժբախտ է, որքան Շուշին էր, Հադրութը և Արցախի մնացյալ հատվածը, որն այսօր ադրբեջանական հսկողության տակ է։ Մի առիթով Նիկոլ Փաշինյանը արդարացավ, թե անհնար էր Շուշին չտալ, քանի որ Ալիևը նման պահանջ էր դնում։ Ալիևը, ինչպես հայտնի է, պահանջում է նաև Սյունիքը։ Նիկոլ Փաշինյանը իր մունետիկ Աղաջանյան Էդոյի բերանով ասում է, որ չի պատրաստվում հրաժարվել իր խաղաղության օրակարգից, հետևաբար պատրաստվում է կատարել Ալիևի պահանջը։

Խորհրդային սահմանները վաղուց չկան ու չեն էլ կարող լինել, որովհետև չկա այդպիսի պետություն։ Բայց անգամ խորհրդային տարիներին սահմանը բոլորովին այլ տեղագծում է ունեցել․ Գեղարքունիիքի մարզի Սոթք գյուղի սարերը, Սյունքի Սև լճի հատվածը խորհրդային միության ժամանակ երբևէ չեն եղել Ադրբեջանի կազմում, բայց այնտեղ այսօր ադրբեջանական զինվորներն են վերահսկում։ Պարզապես խայտառակություն է, երբ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը ՀՀ տարածքների պաշտպանության նախաձեռնումը համարում է սադրանքին տուրք տալու քայլ։
Իսկ ինչ կարելի էր սպասել բանակից թռած, անհայտ ծագման օտարերկրյա բուհում անհասկանալի արժեքներով կրթություն ստացած երիտկարիերիստից, որն առանց ամոթի փողոցի թափառաշրջիկին հրավիրել էր Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին ու նրան ներկայացնում էր որպես ապրիլյան քառօրյայում զոհված հերոս Ռոբերտ Աբաջյանի պապ։

Ողբերգությունն այն է, որ խորհրդային Ադրբեջանի քարտեզի կեղծ ուսմունքով առաջնորդվող այս տղան անգամ տեղանունները չի կարողանում ճիշտ օգտագործել։ Չայզամին ոչ թե լճի անունն է, այլ Աղաջանյան Էդոյի և նրա հողատու թիմի քաղաքական կողմնորոշումը։ Տեսնես դրանք գիտե՞ն այդ լճի իսկական անունը։

 

Հայկ Դավթյան

 

դիտվել է 2130 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am