Իրանն ավելի մտահոգ է, քան՝ Փաշինյանը. Բաքու-Թեհրան լարվածություն՝ Գորիս-Կապան ճանապարհի համար

Մինչ Հայաստանի իշխանությունները «ջայլամի քաղաքականություն» են վարում արդեն մի քանի որ Որոտանի մոտ Ադրբեջանի կողմից տեղադրված ոստիկանական կետի հետ կապված, Թեհրանում լուրջ մտահոգություններ ունեն:

Ադրբեջանական ոստիկանության կողմից իրանական համարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռների ստուգումների շուրջ Բաքուն և Թեհրանը բարձր մակարդակի քննարկումներ են վարում։ Երկու երկրների միջև լարվածության պատճառ դարձած հարցը նախօրեին քննարկել են Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարն ու այդ երկրում Իրանի դեսպանը։

Ինչպես հայտնում է պաշտոնական Բաքուն, իրանցի դեսպան Սեյեդ Աբաս Մուսավին Հիքմեթ Հաջիևի հետ հանդիպմանը արդունավետ քննարկումներ է ունեցել «երկկողմ օրակարգի հարցերի շուրջ և քննարկել դրանց հաղթահարման ուղիները»։ Հաջիևը այդ մասին իր թվիթերյան գրառման մեջ, սակայն, չի հստակեցնում, թե հատկապես որոնք են այդ հարցերը և դրանց լուծման ճանապարհները։

Իրանցի դիվանագետն իր հերթին է ակնարկել երկկողմ հարաբերություններում առկա լարվածության մասին՝ նույնպես նախընտրելով փակագծեր չբացել: «Քննարկվել են ընդհանուր մտահոգություն հարուցած հարցերը», - Թվիթերում տեղեկացրել է Սեյեդ Աբաս Մուսավին, ով անցած օրերին հրավիրվել էր Ադրբեջանի ԱԳՆ՝ լսելու Բաքվի բողոքը դեպի Լեռնային Ղարաբաղ իրանական բեռնատարների բեռնափոխադրումների առնչությամբ։

Ինչ է ստացվում, Իրանն այսօր ավելի մտահոգ է, քան Փաշինյանի իշխանությո՞ւնը...
Պաշտոնական Երևանն ու Բաքուն, փաստացի, հաստատեցին՝ Գորիս-Կապան միջպետական ճանապարհի մի հատվածում Ադրբեջանի ոստիկանությունը ստուգումներ է անցկացնում։ Հայկական կողմը տեղեկացրեց, որ «Ադրբեջանի ոստիկանությունն ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերը»։ Ադրբեջանական կողմն էլ պնդում է, թե իր հարկային օրենսգրքով՝ երկիր մուտք գործող ու դուրս եկող տրանսպորտային միջոցները հարկվում են, մասնավորապես՝ ճանապարհային հարկով և Ադրբեջանի տարածքում միջազգային փոխադրումներ կատարելու համար։

44-օրյա պատերազմի հետևանքով Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի 21-կիլոմետրանոց հատվածի որոշ հատվածներ, ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության, վիճարկելի են, և հենց դա էր պատճառը, որ տարածքում անցած տարեվերջից ռուս սահմանապահներ են տեղակայվել։

Ընդ որում, Ալիևի վարչակազմը նաև ռուսական կողմին է դիմել՝ Ղարաբաղ «փոխադրումների անօրինական անցումը» կանխելու համար։ Մոսկվան առայժմ չի արձագանքել։ «Բաքուն մտադիր չէ աչք փակել այդ հարցի վրա» , - «Թուրան» գործակալության հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի Միլի մեջլիսի պաշտպանության, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով հանձնաժողովի անդամ Այդին Միրզազադեն՝ շեշտելով․ - «Մենք սպասում ենք Ռուսաստանի հստակ քայլերին։ Միևնույն ժամանակ աշխատանք է տարվում իրանական կողմի հետ»։

Հատկանշական է, որ Բաքվում դեռ դժգոհություններ են հայտնում իրանական կողմի պահվածքից: Ըստ «Ազատության», «Ատլաս» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Էլխան Շահինօղլուի տվյալներով, այդուհանդերձ, Իրանը ոչ միայն չի դադարեցրել բեռնափոխադրումները, այլ նաև ավելացրել է դրանց քանակը։ Փորձագետի խոսքով՝ Բաքուն որպես պատասխան քայլ պետք է իջեցնի Թեհրանի հետ հարաբերությունների մակարդակը, ինչպես նաև պատժամիջոցներ սահմանի բեռնափոխադրումներ իրականացնող ընկերությունների և դրանց ղեկավարության նկատմամբ։

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1076 անգամ
Լրահոս
Ղահրամանյան․ «Այսօր ամոթի օր է, Էջմիածնում դատում են Ամենայն Հայոց Կաթողիկոսին» Լռե՛ք․ ԱԺ-ում իրավիճակը լարվեց կուսակրոնության մասնագետ Արթուր Հովհաննիսյանի ելույթին (video) Դատախազությունը հայց է ներկայացրել Արմեն Աշոտյանի դեմ ԱԳՆ–ի միջոցով հանդիպում կկազմակերպվի Ռուբեն Վարդանյանի կնոջ հետ. NEWS.am Պարեկները ուժեղացված ծառայություն են իրականացրել. հայտնաբերվել է մոտոցիկլետների շահագործման խախտում Դուք մի անգամ դատվել եք․ Ղազինյանը՝ ՔՊ–ականին (video) Ծովազարդ բնակավայրի բնակիչը հայտնաբերել է իրեն պատկանող 10 գլուխ գառներին հոշոտված ՔԿ-ն Աննա Հակոբյանի հայտարարության հետքերով Փաշազադեն և Փաշինյանն ընդդեմ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Թրամփը «ծննդաբերության նպատակով տուրիզմն» արգելող հրամանագիր է ստորագրել Ի՞նչ ունեցվածք են հայտարարագրել Արարատ Միրզոյանն ու իր կինը ՀԲԸՄ-ն կոչ է անում կասեցնել քրեական վարույթը, որը հակասում է մեր պատմական ավանդույթներին Դե լսե՛ք՝ ժողովուրդը ձեր մասին մեզ ինչ է ասում, գիտե՞ք՝ ինչ են պահանջում մեզնից ձեզ համար. Խամոյան (video) Այսօր՝ ժամը 15:00-ից, «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորները կլքեն ԱԺ-ն Սաուդյան Արաբիան հայտնել է հութիների հարձակման հետևանքով 11 քաղաքացիական անձի վիրավորվելու մասին #ՈՒՂԻՂ․ «Միշուստինը Փաշինյանին զգուշացրել է․․․ հայ ժողովրդին խաբում են ու․․․»․ Հայկ Այվազյան (video) Երուսաղեմի Հայոց պատրիարքությունը կոչ է անում հարգել Սահմանադրությամբ երաշխավորված ՀԱԵ ինքնավարությունը Ամենուրեք պետք է պաշտպանել Հայոց Եկեղեցին, բայց այս ամենին վերջ տալու ճանապարհն իշխանափոխությունն է Ազատությունից զրկված անձանց իրավունքների ապահովմանն առնչվող հարցեր մնում են չլուծված Ի՞նչ եք էս քարտեզը ձեռքներդ ընկել մեր հետևից, նախ ազատագրե՛ք այն․ Իշխան Սաղաթելյան (video) Անհապաղ դադարեցնել Կաթողիկոսի նկատմամբ ակնհայտ քաղաքական բնույթ կրող քրեական հետապնդումը. «Հայաքվե» ԱՄՆ-ն ամեն կերպ փորձում է դեմքը պահպանելով դուրս գալ հորմուզյան «ճահճից»․ Ոսկանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 7-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Մկրտչյանը Օգոստոսի 7-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուսաննա Մելիքյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 6-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գոռ Ալվրցյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը Օգոստոսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am