Կործանվող Հայաստանն ու իշխանություն-ընդդիմություն տունտունիկը

Սյունիքում երեկվանից ադրբեջանական զինվորները Գորիս-Կապան ավտոճանապարհին մաքսակետ են դրել, կանգնեցնում են իրանական մեքենաները, ստուգում փաստաթղթերն ու գումար գանձում՝ Հայաստանի տարածքով շարժվելու համար։

Թուրքիան և Ադրբեջանը խնդիր են դրել ռազմական և այլ ճանապարհներով նվաճել Սյունիքը և սա այդ ճանապարհներից մեկն է։ Այնինչ Հայաստանում ոմանք թուրք-ադրբեջանցիների հետ բարիդրացիությունից են խոսում, ոմանք էլ պարզապես թիթեռ են նկարում: Թվում էր, թե
Հայաստանում ընդդիմության և ցանկացած սթափ, հայրենասեր ու նախաձեռնող մարդու համար գոնե հիմա պետք է լինի միայն մեկ օրակարգ. հեռացնել թուրքամետ իշխանությանը, բայց արիուտես ընդդիմադիրներն էլ գործում են իշխանական օրակարգով: Ութերորդ գումարման խորհրդարանն արդեն մեկ ամսից ավել է գործում է, թվում էր, թե անվտանգային խնդիրներից պետք է աչք չբացեր, շուրջօրյա ռեժիմով քննարկեին պետության առջեւ ծառացած մարտահրավերները, սակայն հանձնաժողովը զբաղված է մեկ՝ գերկարեւոր խնդրի քննարկմամբ: Երեք նիստ է հանձնաժողովի փոխնախագահի հարց են քննարկում, այսօր երրորդ անգամ իշխանական ֆրակցիան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանին չընտրեց այդ պաշտոնում:

Անցած երկու նիստերին ՔՊ-ականները ձվի մեջ մազ որոնելով էին զբաղված, մեկը քննարկում էր Ղազինյանի ունեցվածքը, մյուսը՝ հագուստը, երորդը բանակում չծառայած լինելու հանգամանքը, այն պարագայում, երբ իշխանական ֆրակցիայի մեծամասնությունը դասալիք է: Պարզ ասած՝ ամենաանհավանական պատրվակներով փորձում էին շեղել իրական պատճառից, այն է՝ Նիկոլ Փաշինյանի անձնական հրահանգից, ով որոշել է չներել Ղազինյանին այն բանի համար, որ խորհրդարանի հայտնի ծեծկռտուքի ժամանակ շիշը դիտմամբ, թե պատահմամբ նետել էր իր կողմը:

Երրորդ նիստի ժամանակ ՔՊ-ականներն այլեւս չէին էլ թաքցնում, որ ամենավերեւից հրահանգ են ստացել եւ հանձնաժողովի քննարկում եղած-չեղած մի հաշիվ է, իրենք չեն ընտրելու Ղազինյանի այդ պաշտոնում:

«Նախորդ նիստից հետո Արթուր Ղազինյանը հայտարարեց, որ իրենից վախենում են:

Մի քիչ շատ մեծ բան վերցրեց, որովհետեւ ինքը այն մարդը չի, որից կարելի է վախենալ»,- նիստի մեկնարկին հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը. «Պարոն Ղազինյանն այս ընթացքում լիքը գրառումներ է արել ֆեյսբուքում, որոնք հարցեր են առաջացրել ինձ մոտ: Հանձնաժողովի նախագահի տեղակալը մի գործառույթ ունի իր վերջո: Երբ որ ձեր սիրելի Անդրանիկ Քոչարյանին մի բան է պատահում, նիստերը վարում է: Տա Աստված ինձ բան չպատահի: Դոնթի բանաձեւը տրված է ընդդիմությանը, բայց ոչ պարոն Ղազինյանին: 5 տարի մենք կհարստացնենք պարոն Ղազինյանի կենսագրությունը՝ ընտրելով կամ չընտրելով: Չենք ընտրում, չենք ընտրում ու «Հայաստան» խմբակցությունը երբ որ ներկայացնի իր կենսագրությունը, այնտեղ չընտրվածն ավելի շատ կլինի, քան թե կենսագրության մյուս դրույթները », հերթական անգամ անհիմն-անհեթեթ պատճառաբանությունից հետո Քոչարյանն, ի վերջո, խոստովանեց: Պատասխանելով ընդդիմադիր պատգամավորներից մեկի հարցին՝ ո՞րն է խնդիրը, որ չեն ընտրում՝ չհայտարարագրած գումա՞րը, թե՞ այն շիշը, որը նետել էր ԱԺ նիստերի դահլիճում, Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Շիշը վնասեց մեր երկրի անվտանգությանը, երբ որ «Հայաստան» խմբակցության ղեկավարը նետեց՝ չտիրապետելով իրեն: Պարոն Օհանյանը լավ չէր տիրապետում, որովհետեւ փուստ արեց»: Փաստորեն, մեր երկրի անվտանգությունն ըստ Անդրանիկ Քոչարյանի՝ Շիշ բռնող մականունով պատգամավոր Հայկ Սարգսյանն է, Օհանյանը նրա վրա նետեց շիշը: Մեկ ուրիշ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն էլ նիստի սկզբում մատնեց իրենց պլանները, որ այս անգամ էլ չեն ընտրելու.<<Երկու անգամ ձեզ չենք ընտրել, այս անգամ էլ… ավելի ուշ կքվեարկենք>>, ասաց նա:

Մեկ ժամից ավել երկուսեք խայթոցներից, <<հաճոյախոսություններից>> հետո ընդդիմությունն ու իշխանությունը համարեցին իրենց գորրծն ավարտված, կհանդիպեն նույն տեղում, նույն օրակարգով, հինգ օր անց՝ իսկ այդ ընթացքում ադրբեջանցիները թե որ մարզում անցակետ կդնեն, միայն Նիկոլ Փաշինյանին ու իր թրքամետ թիմին է հայտնի:

Անի Սահակյան

դիտվել է 1268 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am