Հայաստանն ու Ադրբեջանը դելիմիտացիա-դեմարկացիան ավարտեցի՞ն. Ալիևը գնում է Մոսկվայի հետ «կամուրջներ» այրելու

Երեկ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը մի «ցնցող» տեղեկություն հայտնեց. «Սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ են իրականացվում առաջացած իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»։

Այսինքն, մեր պետության ԱԱԾ-ն զբաղված է փաստերի, այն էլ՝ համացանցում որոշ ժամանակ անց՝ արձանագրմամբ: Սա ոչ թե աբսուրդ է, այլ մի զարհուրելի փաստ, որ մեր պետության ԱԱԾ-ն արձանագրում է, որ Հայաստանի թշնամի պետության Ադրբեջանի ոստիկանությունը կետ է դրել, ավելին՝ արդեն գործում է, իսկ ավելի կոնկրետ՝ պարսկական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում է իրականացնում:

ԱԱԾ-ն չի զլանում, տեղն էլ է նշում՝ «Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում»:

Այսինքն, Հայաստանն ու Ադրբեջանն արդեն դելիմիտացիա-դեմարկացիա արեցի՞ն, ավարտեցին, Ադրբեջանը դիրքավորվել է, գործունեություն է ծավալում, իրանական բեռնատարներից էլ, ըստ համացանցում հայտնված տեղեկությունների, գումար են հավաքում:

Ու մեր երկրում, ուշադրություն դարձրեք՝ քննարկում են Հանրապետության հրապարակում «գունագեղ» միջոցառում կազմակերպելու իշխանությունների՝ թեմա դարձրած հարցը: Պատկան մարմինները՝ պոստ-ֆակտում արձանագրում են մի տեղեկություն, որը առնվազն մեկ-երկու օր արդեն համացանցում էր:
Ու Ադրբեջանի այս կեցվածքից զարմացողներ կա՞ն... Ինչո՞ւ չպետք է Ալիևը վարվի այնպես, ինչպես վարվում է, եթե մեր հասարակությունը հանդուրժում է այս ամենը:
Պարզ չի՞, որ այս վիճակում Ադրբեջանը թե՛ Ռուսաստանին պահանջներ կներկայացնի, թե ում ցանկանա:

Ալիևը հենց այդպես էլ վարվում է, ի դեպ: Ճիշտ նույն պահին, երբ հայտնի դարձավ, Ադրբեջանի ոստիկանության կողմից նշյալ քայլի մասին, ստացվեց մեկ այլ տեղեկություն: Ադրբեջանը նամակներ է ուղարկել Ռուսաստան, որում ասում է, որ այլ երկրների քաղաքացիներն ու նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել Արցախ առանց Բաքվի համաձայնության:

Այլ երկրների իրավաբանական և ֆիզիկական անձինք և նրանց փոխադրամիջոցները չեն կարող մուտք գործել «Ադրբեջանի տարածք» առանց Բաքվի համաձայնության, նման դեպքերը հանդիսանում են երկրի օրենքների խախտում, հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։

Գերատեսչությունը նամակներ է ուղարկել Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը և Արցախում խաղաղապահ ուժերի հրամանատարությանը՝ կապված այլ երկրներին պատկանող մեքենաների՝ Ադրբեջանի տարածք «անօրինական անցման» հետ, մասնավորապես, այն տարածքներ, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները: Նամակներում նշվում է, որ նման դեպքերը հակասում են 2020թ. նոյեմբերի 10-ին Ադրբեջանի, Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությանը։

Իսկ Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան «անթույլատրելի» է համարել ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի հայտարարությունը Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ: Ըստ ԱԳՆ ներկայացուցչի` հակամարտությունն անցյալում է, և «Ադրբեջանն ապահովել է իր տարածքային ամբողջականությունը»: «Ադրբեջանի նախագահի 2021 թվականի հուլիսի 7 -ի հրամանագրով ստեղծվել են Արևելյան Զանգեզուրի և Ղարաբաղի տնտեսական շրջանները: Այս տարածքները Ադրբեջանի անբաժանելի մասն են, և որևէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող», - շեշտել է Լեյլա Աբդուլաևան:

Հայաստանում ԱՄՆ դեսպանը օրերս հայտարարել էր, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը լուծված չէ, ու այն մնալու է ԵԱՀԿ Մինսկի խմբի օրակարգում: Իսկ ըստ ԱԳՆ մամուլի քարտուղարի՝ նոյեմբերի 9 -ի եռակողմ հայտարարությունը հնարավորություններ է տալիս հարաբերությունները կարգավորել` տարածաշրջանում նոր իրողությունների, այդ թվում ՝ միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա, իսկ ԱՄՆ դեսպանի հայտարարությունը ծառայում է «իրավիճակի սրմանը և անհիմն սպասելիքներ է ստեղծում հայկական կողմի մոտ»:

Բաքուն բավական կտրուկ է իր վերջին հայտարարություններում, սա նշանակում է, որ Ալիևը կոշտ հակահարձակման է գնում, նա պատրաստ է անգամ, այլև Ռուսաստանի հետ կամուրջներ, կամ՝ ցույց է տալիս, որ պատրաստ է նույնիսկ դրան, եթե իր պատկերացրածը Մոսկվան չապահովի ստանալ:

Իսկ ինչի՞ է պատրաստ Փաշինյանի իշխանությունը: Ի՞նչ է նշանակում այս հեզ ու խոնարհ պահվածքն՝ ընդդեմ ադրբեջանական զավթողականության:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4105 անգամ
Լրահոս
На западе Украины горит немецкий завод Թիվ 23 երթուղու ավտոբուսի վարորդին ծեծի են ենթարկել. նա տեղափոխվել է հիվանդանոց Ծեծկռտուք՝ Հովիկ Աբրահամյանի նախկին վարորդի ռեստորանում․ կալանավորել են Դավիթ Համբարձումյանի եղբորը Արթիկ-Անուշավան ավտոճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել ձորակում Դիմել եմ Հայաստանյան դաշտում գործող 15 ուժի. Կարապետ Պողոսյան «ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am